Sunday, 12 07 2026
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Քոչարյանին մեկ վայրկյան անգամ չի կարելի ազատության մեջ թողնել. Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել

2008 թվականի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Վերաքննիչ դատարանի՝ մինչ այդ կայացրած որոշումն ու կալանավորել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակել Քոչարյանին։

Հիմա զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը վճռաբեկ բողոքը ներկայացրել է և գտնում է, որ դատարանը պարտավոր է քննության առնել այդ բողոքն ու բավարարել այն։ «Դժվար է պատկերացնել որևէ անաչառ դատավոր կամ դատարան, որ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված փաստարկների քննության արդյունքում գա այլ եզրահանգման, քան Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանելը և իր պատճառաբանություններով այդ ապօրինի որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները ի բնե մերժելը: Վերաքննիչ դատարանի նշված որոշումը ոչ միայն վտանգավոր է Հայաստանի սահմանադրական կարգի պաշտպանության պետության պոզիտիվ գործառույթի անխոչընդոտ իրականացման, այլ նաև Հայաստանում կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանության համար: Որևէ քաղաքակիրթ ազգ նման նոմինալիստական մոտեցում և իրավունքի լեգալիստական մեկնաբանություն հանդուրժել չի կարող»,- Ilur-ին ասել է Վահե Գրիգորյանը:

Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ սպասելիք ունեն Վճռաբեկ դատարանից, քանի որ իրենք հենց առաջին մարդիկ են, ովքեր կարող են պահանջել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի ու նա նորից կալանավորվի. «Այն բողոքը ներկայացրել է Վահե Գրիգորյանը, լիովին համաձայն ենք դրա հետ։ Ամենախստագույն պատիժը պետք է սահմանվի Քոչարյանի համար։ Երեկվանից տեղս չեմ գտնում, երբ լսեցի դրա փաստաբաններին։ Ասում է՝ Քոչարյանը հրաման չի տվել, զենք չի տվել։ Չեն ամաչում էդ փաստաբանները, որ մինչ օրս տեղյակ չեն, որ Արմեն Ֆարմանյանին, Գոռ Քլոյանին ու Տիգրան Խաչատրյանին զենքով են խփել՝ «Չերյոմուխա 7»-ով։ Բա էդ զենքը մեկը տվել է, չէ, որ տղաներին խփել են։ Կամ ասում են՝ հրաման չի տվել, ոնց չի տվել։ Էդ ով էր էդքան դուխով, որ էդ օրերին առանց Քոչարյանի հրամանի նման բան աներ։ Իհարկե, Քոչարյանն է տվել հրամանը մարդկանց վրա հարձակվելու։ Դրա համար հիմա մենք ինչ անում ենք, ճիշտ ենք անում։ Դրան կես վայրկյան անգամ չէր կարելի բանտից դուրս թողնել»,- ասաց Ֆարմանյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ևս պնդում է, որ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի, ու մեծ շանսեր կան, որ Վճռաբեկ դատարանը կբավարարի իրենց բողոքը, որ Վահե Գրիգորյանը ներկայացրել է. «Ասեմ ավելին, ոչ միայն տուժողի իրավահաջորդների ցանկությունն է, այլև ամբողջ հայ ժողովրդի ցանկությունն է, որ Քոչարյանը կալանավորվի։ Մարդը, որը 2008 թվականին տապալել է երկրի սահմանադրական կարգը, ձերբակալել է տվել 200-ից ավելի մարդկանց, վիրավորներ են եղել, 10 զոհ է եղել, այդ ամենի պատասխանատուն ազատության մեջ չի կարող լինել»,- ասաց Քլոյանը՝ եզրափակելով. «Ես հավատում եմ, որ Վճռաբեկ դատարանը մեր հույսերը կարդարացնի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում