Վիկտորյա Բեքհեմը և դքսուհի Քեթրինն ընկերուհիներ են դարձել. նրանց մտերմացրել են նորաձևության հադեպ սերն ու մայրությունը: Արքայազն Ջորջի ծնվելուց հետո նրանց մոտ շատ ընդհանուր թեմաներ են առաջացել:
Star ամսագրի աղբյուրների տվյալներով՝ Վիկտորյան և Քեթրինը սկսել են հաճախ հանդիպել Բեքհեմների՝ Լոնդոն տեղափոխվելուց հետո: Նրանք ընտանիքի և կարիերայի վերաբերյալ խորհուրդներ են փոխանակում:

«Բեքհեմները և արքայազն Ուիլյամն ու նրա կինը մտերմացել են և պարբերաբար բազմազան թեմաներ են քննարկում: Քեյթն ու Վիկտորյան շատ ընդհանուր բան ունեն, նրանք երկուսն էլ շատ են սիրում արվեստն ու տարածքների հարդարումը:

Ուիլյամն ու Դևիդը սիրում են խոսել սպորտի և հայրության մասին, իսկ Վիկտորյան և Քեյթը քննարկում են նորաձևությանը, դիզայնին ու երեխաների դաստիարակությանը վերաբերող հարցեր»:
Դևիդը և Վիկտորյան ներկա են եղել 2011 թ. կայացած թագավորական հարսանիքին, իսկ Լոնդոն վերադառնալու նրանց որոշումը նպաստել է ընտանիքների մտերմությանը:


Քեթրինը հաճախ է Վիկտորյային տան վերանորոգման վերաբերյալ խորհուրդներ տալիս, և աղբյուրների տվյալներով՝ հենց որ Բեքհեմներն ավարտեն տան վերանորոգման աշխատանքները, իրենց նոր ընկերների համար երեկույթ կկազմակերպեն:
Նշենք, որ դքսուհի Քեթրինը սիրում է կրել անգլիական Packham և Temperley London դիզայներական տների հագուստները, սակայն Victoria Beckham-ի հավաքածուներից հագուստով նրան առայժմ չենք տեսել, գրում է SPLETNIK.RU-ն:










































