Wednesday, 01 05 2024
Արծվաշենի և Հայաստանի 31 գյուղերի հարցը լինելու է սահմանազատման գործընթացում․ ՀՀ վարչապետ
Ըստ Փաշինյանի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
Կարևոր է, որ մենք գործնականում ի ցույց դնենք մեր հավատարմությունը գործընթացին. կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես դա ի ցույց դնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ

ՀՀԿ-ն՝ ընդդեմ Արա Բաբլոյանի. Վահրամ Բաղդասարյանի ավելի կոշտ մեղադրանքը Սերժ Սարգսյանին

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանի ընտրության խնդրին՝ ասել է, թե չի կարծում, որ ավելի քաղաքական ԱԺ լինի, քան ներկայիս խորհրդարանն է: «Համենայնդեպս, մենք կարողանում ենք այս Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովել, և ես չեմ կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան այս Ազգային ժողովն է»,- հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը:

Հայտարարությունը բավականին հետաքրքիր է ոչ միայն ինքնին՝ թավշյա հեղափոխության օրակարգի և դրանում արտահերթ ընտրության առանցքային կետ լինելու հանգամանքի մասով, այլ նաև ընդամենը օրեր առաջ ԱԺ նախագահի և վարչապետի հանդիպման ու դրանում ձեռք բերած պայմանավորվածության:

Մասնավորապես, օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթից հետո ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց հարցերը երկխոսությամբ լուծելու նպատակով հանդիպումների շարք նախաձեռնելու մասին, որից հետո օգոստոսի 27-ին տեղի ունեցավ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բանն այն է, որ այդ հանդիպումից հետո տարածվեց համատեղ հայտարարություն, որտեղ կետերից առանցքայիններից մեկը հենց արտահերթ խորհրդարանի ընտրության մասին հիշատակումն էր: Վարչապետն ու ԱԺ նախագահը արձանագրում էին կառավարության ծրագրով նախատեսված մեկամյա ժամկետում, այսինքն՝ ամենաուշը մինչև 2019 թվականի մայիս արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգի վերահաստատում:

Դրանից ընդամենը երկու օր անց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փաստորեն մերժում է Բաբլոյանի ձեռք բերած համաձայնությունը, մերժում է Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ նախագահ Բաբլոյանի հանդիպմանն արձանագրած արդյունքը, ընդ որում՝ ամենաառանցքային կետի մասով: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այդ իմաստով փաստացի «ապստամբում» է ԱԺ ՀՀԿ-ական նախագահի դեմ: Կամ՝ ԱԺ ՀՀԿ-ական նախագահն է վարչապետի հետ կնքել, այսպես ասած, սեպարատ համաձայնություն, որն էլ մերժում է ՀՀԿ խմբակցությունը:

Իհարկե, այստեղ ՀՀԿ խմբակցություն ասվածը հարաբերական է վաղուց, նույնիսկ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից, որովհետև հենց այդ մեծամասնության հանդեպ վստահության պակասն էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը կոալիցիոն համաձայնագիր էր կնքում Դաշնակցության հետ՝ այդպիսով փորձելով իր համար ապահովել մեծամասնական մի քանի կոնֆիգուրացիա: Ներկայումս այդ իրավիճակը պարզապես ավելի խորանում է՝ առավել ևս հաշվի առնելով նաև Ռոբերտ Քոչարյանի աշխուժացած գործոնն ու նաև այն, որ նախօրեին Քոչարյանը ՆՏՎ-ի հետ զրույցում բաց տեքստով մեղադրեց Սերժ Սարգսյանին՝ հեղափոխության հանգեցրած սխալ որոշումների համար:

Այդ համատեքստում առավել քան հատկանշական է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Բաղդասարյանը փաստորեն դուրս է գալիս Արա Բաբլոյանի դեմ: Միաժամանակ նա չի համաձայնել Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը, թե հեղափոխության պատճառը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն էր:

Միևնույն է՝ դա լինելու էր, անկախ Սարգսյանի առաջադրումից՝ կարծում է Վահրամ Բաղդասարյանը, այդպիսով, սակայն, էլ ավելի ծանր մեղադրանք ներկայացնելով Սերժ Սարգսյանին՝ փաստորեն ոչ միայն նրա առաջադրումը, այլև նրա կառավարումն իսկ դիտարկելով հեղափոխության հասունացման պատճառ, եթե անկախ առաջադրումից տեղի ունենալիքը լինելու էր՝ ըստ նրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում