Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Քոչարյանը սրում է խաղը․ երկրորդ նախագահի «հակահեղափոխական» պլատֆորմը՝ НТВ-ի եթերից

НТВ ռուսական հեռուստաընկերությունը ներկայացրել է հարցազրույց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Տաս րոպեից ավելի տևող հարցազրույցում պաշտոնաթող նախագահը հիմնականում կրկնում է գնահատականներ, որոնք մեր հասարակությանը ծանոթ են նրա վերջին երկու հարցազրույցներից։ Այնուամենայնիվ, Քոչարյանի հարցազրույցում կան նոր շեշտադրումներ, որոնք, կարծում ենք, անհրաժեշտություն ունեն վերլուծության։

Օրինակ՝ Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացվում, որովհետև իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր 2008-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն են։ Այս պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից․ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի իրադարձությունների ակտիվ դերակատարներից մեկն է՝ ուղղակի կապ գոյություն չունի թավշյա հեղափոխության և տասնամյա վաղեմության իրադարձությունների միջև։

Սակայն ամենաուշագրավն այն է, որ, թերևս, առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը քրեաօլիգարխիկ համակարգի ձախողման մեջ ուղղակի մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ նրա իրականացրած սահմանադրական փոփոխությունների ու վարչապետի պաշտոնը զբաղեցնելու միջոցով իշխանությունը երկարաձգելու համար։ Եթե դուրս գանք քաղաքական ձևակերպումներից, Քոչարյանը փաստացի մեղադրում է Սարգսյանին՝ իշխանությունը ոչ թե իրեն, այլ հեղափոխականներին փոխանցելու համար։

Սա Քոչարյանի ուղղակի ուղերձն է քրեաօլիգարխիկ համակարգի սեգմենտներին ու նաև նրանց արտաքին շահառուներին, որ միայն ինքը կարող է դառնալ ռեստավրացիայի շարժման կոնսոլիդացնող կենտրոնը։ Ի դեպ, Քոչարյանն այդ մասին ասում է բաց տեքստով՝ իհարկե, կոնկրետ պատասխաններ չտալով այն հարցերին, թե արդյո՞ք մտադիր է կուսակցություն ստեղծել կամ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ըստ էության, Քոչարյանը այդ տարբերակներից որևէ մեկը չբացառեց, որովհետև մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ վերադարձել է քաղաքականություն, ընդ որում՝ հարցազրույցում Քոչարյանը ներկայանում էր ընդգծված հակահեղափոխական շեշտադրումներով՝ բովանդակային առումով հայկական հեղափոխությունը նույն հարթության մեջ դնելով Ուկրաինայում կամ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոնք այդ երկրների համար ավարտվել են տարածքային կորուստներով։ Հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հեռարձակվում էր ռուսական հեռուստաալիքով՝ ակնհայտ է, որ Քոչարյանը Ռուսաստանի էլիտայի ու հասարակության համար հայկական հեղափոխությունը նույնացնում է ուկրաինականի ու վրացականի հետ՝ Հայաստանի նոր կառավարության հանդեպ ստեղծելով ոչ բարենպաստ համատեքստ ու իրեն մատուցելով՝ որպես հայկական այսօրվա իրականության միակ այլընտրանք։

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, մտադիր է կուսակցություն ստեղծել։ Մարդու համար, ով հայտարարել է քաղաքականություն վերադառնալու որոշման մասին, սա, թերևս, ամենաարդյունավետ լուծումն է, մանավանդ որ Հայաստանն այլևս խորհրդարանական երկիր է, ու քաղաքական մասնակցության միակ ձևը, ըստ էության, կուսակցությունն է։

Մյուս կողմից՝ Քոչարյանի պարագայում հրապարակային քաղաքականությունը երբեք կարևոր դերակատարություն չի ունեցել, և նա, անշուշտ, խնդիր ունի ադապտացվել նոր իրողություններին։ Ռոբերտ Քոչարյանն իր հայաստանյան գործունեությունը սկսել է «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» պոպուլիստական, հակաքաղաքական կարգախոսով ու, առհասարակ, նրա ողջ նախագահությունն ուղղված է եղել քաղաքականության, կուսակցությունների դեմ։ Սակայն հիմա իրավիճակն արմատապես փոխվել է, ու պաշտոնաթող նախագահը որոշակի կազմակերպչական, քաղաքական ձևակերպում պետք է տա այն գեներացիային, որը կատարվում է իր անձի շուրջ։ Այլ խոսքով՝ Քոչարյանը պետք է ֆորմալիզացնի երկրորդ առանցքի իր կարգավիճակը։

Սա ենթադրում է, որ երկրորդ նախագահը մտադիր է մասնակցություն ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, իհարկե, զուտ մարտավարական իմաստով, Քոչարյանը համակարգի ռեստավրացիայի գործընթացն իրականություն կարող է դարձնել ոչ թե նոր ընտրությունների, այլ հենց գործող խորհրդարանի միջոցով, մանավանդ որ այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ չի բացառել իրենց համագործակցությունը պաշտոնաթող նախագահի հետ։

Ի դեպ, ուշագրավ է, որ անգամ կալանավորման օրերին Քոչարյանն առանձնապես խանդավառված չէր այն աջակցությունից, որ ստանում էր ՀՀԿ-ի կողմից, ու իր երկու հրապարակային հարցազրույցներից ոչ մեկում երկրորդ նախագահը չի զարգացրել հանրապետականների հետ հնարավոր համագործակցության թեման կամ գոնե չի տվել ազդակ, որը կենթադրեր հնարավոր համագործակցության մասին։

Քոչարյանն ու ՀՀԿ-ն փոխադարձաբար միմյանց չեն վստահում ու շատ դեպքերում նրանց շահերը նույնիսկ հակոտնյա են, իսկ զուտ մարտավարական ընդհանրության հենքով Քոչարյանը չի կարող իր համար քաղաքական հենարան ընտրել, մանավանդ՝ մի փուլում, որը ճակատագրական է նրա համար՝ հաշվի առնելով, որ երկրորդ անգամ կալանավորվելու հեռանկարը ամենահավանական սցենարներից մեկն է։ Ի դեպ, այսօր НТВ-ին տված հարցազրույցում Քոչարյանը, ինչպես արդեն նշեցինք, նույնիսկ մեղադրել է Սերժ Սարգսյանին՝ թերևս նրան չներելով, որ իր կառավարման տաս տարիներին ու հատկապես սահմանադրական փոփոխություններով, փակել է իշխանություն վերադառնալու իր ճանապարհը։

Այս փաստարկը նույնպես խոսում է այն վարկածի օգտին, որ Քոչարյանը, վաղ թե ուշ, հանգելու է սեփական կուսակցություն ստեղծելու գաղափարին։ Բացի դրանից, որ դա ֆորմալիզացնելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունները ու նաև կարգավիճակը՝ որպես երկրորդ առանցք, կուսակցությունը երկրորդ նախագահին օժտում է նաև բանակցային որոշակի ռեսուրսներով։ Այլ խոսքով՝ նա փորձում է ստեղծել քաղաքական գործիք, որի միջոցով իր վիրտուալ ազդեցությանը փորձում է հաղորդել սուբյեկտություն։ Քոչարյանը հիմա ներքաղաքական կյանքի առանցքային թեմաներից մեկն է, որը պայմանավորում է քաղաքական համակարգի տարբեր սուբյեկտների հարաբերություններ՝ վերջիններիս հնարավորություններ տալով խաղարկել իր գործոնը, նույնիսկ՝ իր հաշվին գալ պայմանավորվածությունների։ Օրինակ՝ Քոչարյանի գործոնը փայլուն օգտագործեց Նիկոլ Փաշինյանը՝ առավելագույն հասարակական, նաև քաղաքական կոնսոլիդացիա ապահովելով իր օգոստոսի 17-ի հանրահավաքի շուրջ․կամ ՀՀԿ-ն պարբերաբար օգտագործում է Քոչարյանի գործոնը՝ իշխանության հետ հարաբերություններ պարզելու, հակադրության գծեր քաշելու կամ բանակցային ռեսուրսները մեծացնելու նպատակով։

Թերևս ճիշտ է Շարմազանովը, երբ նշում է, թե Քոչարյանին դեռ վաղ է համարել քաղաքական հանգած հրաբուխ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Քոչարյանը չի ցանկանում բավարարվել քաղաքականության օբյեկտի դերով․նա, թերևս, հասկացել է, որ քաղաքական կյանքում լիարժեք սուբյեկտություն հնարավոր է ունենալ միայն կուսակցություն ստեղծելով։ Քոչարյանն ուզում է, որ ոչ թե իրադարձությունները պտտվեն իր անվան շուրջ, այլ ինքը հնարավորինս ինտեգրված լինի քաղաքական կյանքին՝ մասնակցելով օրակարգի ձևավորմանը։

Եթե Քոչարյանը հանդես գա կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ, ապա նրա շուրջ, անշուշտ, տեղի կունենա նախկին համակարգի սեգմենտների ակումուլյացիա՝ որոշակի վերադասավորումներ առաջացնելով քաղաքական դաշտում։ Մյուս կողմից՝ Քոչարյանին, զուտ մարտավարական առումով, ձեռնտու է Մարտի 1-ի գործի քաղաքականացումը։ Մի կողմից դա բխում է նրա պաշտպանական քաղաքականությունից, մյուս կողմից՝ հենց Մարտի 1-ի գործոնն է մոտիվացնում նրա քաղաքական սուբյեկտությունը։

Մյուս հանգամանքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության հնարավոր ինստիտուցիոնալիզացիան, ամենայն հավանականությամբ, ունի նաև արտաքին շահառու՝ նոր երանգ հաղորդելով հայ-ռուսական՝ առանց այն էլ, ոչ այնքան հարթ հարաբերություններին։ Ամենևին պատահական չէ, որ ռուսական ազդեցիկ հեռուստաընկերություններից մեկը, ըստ էության, ինֆորմացիոն անգնահատելի ծառայություն է մատուցում Քոչարյանի ռևանշիստական կամպանիային։

https://www.youtube.com/watch?v=8IXy2iiUPTE

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում