Գործերով Փարիզում լինելով՝ Վիկտորյա Բեքհեմը բաց չի թողել հնարավորությունը total white բոլոր ավանդույթներով ստեղծված նորաձև կերպարով լուսանկարիչների ուշադրության կենտրոնում հայտնվելու։ Միակ բանը, որ դուրս էր լիակատար սպիտակի շրջանակից, կաշվե դեղնավուն քլաչն էր, որը սակայն չէր փչացնում ընդհանուր պատկերը։
![]()
Վիկին բարակ մետաքսից լայն տաբատով էր, ձյունաճերմակ վերնաշապիկով։ Խոշոր ոսկյա ժամացույցը, արևային ակնոցները, սպիտակ բոկոտիկները լրացնում էին Վիկտորյայի կերպարը։
![]()











































