Saturday, 18 07 2026
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Կարո՞ղ է ժողովրդավար Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ

Ժողովրդավար Հայաստանը տեսականորեն կարող ե լավ հարաբերություններ պահպանել մեր օրերի Ռուսաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Center for National Interest` Ազգային Շահի Կենտրոնի ղեկավար Փոլ Սանջերսը.

«Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդավար երկրներ, որոնց հետ Ռուսաստանը վարում է շատ լավ համագործակցություն: Առաջին հերթին դա Իսրայելն է, սակայն նաեւ՝ Հնդկաստանն ու Բրազիլիան: Չեմ կարծում, թե Ռուսաստանի կառավարության համար անընդունելի են ժողովրդավարական պետությունները»:

Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է իրավիճակից. Եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը որոշի, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը բխում է Հայաստանի պետական շահերից, ապա լուրջ խոչընդոտներ չպետք է լինեն:

«Կարծում եմ, Ռուսաստանի առաջնահերթությունն անմիջական հարեւանների շրջանում բարեկամաբար տրամադրված հարեւաններ ունենալն է, եւ անշուշտ նրանք սեփական պատկերացումներն ունեն բարեկամության եւ դրան հասնելու մասին, սակայն, տեսականորեն իմ կարծիքով ժողովրդավար Հայաստանն ունի հնարավորություն բարեկամական հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի հետ»:

Իրավիճակին փոքր-ինչ այլ տեսանկյունից է նայում Ուկրայինայի բանակցությունների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոքերը, ով հիշեցնում է, որ նշված երեք ժողովրդավար պետությունները՝ Իսրայելը, Հնդկաստանն ու Բրազիլիան, բավականին քիչ են կախված Ռուսաստանից, մինչդեռ, այն երկրների նկատմամբ, որոնց վրա Մոսկվան ազդեցություն ունի, Կրեմլի վերաբերմունքն այլ է.

«Կարծում եմ Ռուսաստանն ունի հիմնարար հակասություն ժողովրդավարության հետ՝ թե սեփական երկրում եւ թե հարեւանների մոտ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի կարող վերահսկել, թե ինչ են ցանկանում մարդիկ հարեւան երկրներում»:

Ուոքերի խոսքով, ժողովրդավար երկրների քաղաքացիներին Ռուսաստանը չի կարող թելադրել սեփական կամքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում