Sunday, 12 07 2026
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել

Կաթի մակնշման փոփոխությունները քննարկվեցին կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկեցին կաթի մակնշման փոփոխությունները, որոնք նախատեսված են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ մանրէաբանական աղտոտվածության կամ մնացորդային նյութերի մասով անվտանգությանը հետևելուց բացի՝ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու այն հանգամանքին, թե արդյոք կաթնամթերքի մեջ մակնշված բոլոր բաղադրիչները համապատասխանո՞ւմ են արտադրանքի բաղադրությանը:

«Մենք որդեգրել ենք մի կարևոր սկզբունք՝ կանգնած լինել բիզնեսի կողքին, բայց, միևնույն ժամանակ, թույլ չտալ, որ մեր հասարակությունը թունավորվի բիզնեսի քմահաճույքների պատճառով: Հուլիսի 16-ից, ԵԱՏՄ կանոնակարգերի համաձայն, մենք ունենք մակնշման փոփոխություններ: Կանոնակարգում փոխվել է տառաչափը, տառատեսակը, պարտադիր է դարձել բուսական յուղի մեծ մակնշումը»,- ասաց Ավետիսյանը:

Կաթ արտադրողներն իրենց արտադրանքի փաթեթավորումները պատվիրում են նախապես, մեծ քանակությամբ և այլ երկրներից: Քննարկման ժամանակ նրանք հնարավորություն ունեցան իրենց առաջարկները ներկայացնելու, որպեսզի հնարավորինս չվտանգվեն նաև իրենց բիզնես-շահերը:

«Կաթից պատրաստված այն արտադրանքը, որտեղ կաթնայուղը փոխարինվելու է բուսական յուղով, արդեն կոչվելու է՝ «կաթ պարունակվող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով»: Եթե մենք նախկինում, համաձայն մեր օրենսդրության, դրա անունը դնում էինք թթվասերային մթերք, ապա ներկայումս նման հասկացություն չի լինելու: Արգելվելու է նաև մոլորության մեջ գցող անվանումների օգտագործումը, օրինակ՝ «թթվասերիկ» կամ նման մեկ այլ անվանում: Կանոնակարգը հնարավորինս բացառում է սպառողին մոլորության մեջ գցելու ցանկացած տարբերակ»,- ասաց Սննդի անվտանգության որակի տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում