Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Սերժ Սարգսյանը մերժում է Քոչարյանի տրամաբանությունը

Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման և մտահոգիչ է այն, որ հետապնդման են ենթարկվում արցախյան խնդրում հաստատակամ դիրքորոշում ունեցած և հաղթանակի կերտմանը մասնակցություն ունեցող գործիչներ, նկատի ունենալով նաև Մարտի 1-ի շրջանում բարձրաստիճան մի շարք զինվորականների, հայտարարել է ՀՀԿ-ն: Հանրապետական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, այդպիսով: Դա իհարկե զարմանալի չէ, թեև Քոչարյանը նախօրեին տված իր հարցազրույցում իրեն բավականին բաց տեքստով դիտարկել է ՀՀԿ-ի կամ առնվազն նրա կուսակցապետի ընդդիմախոս, ակնարկելով, որ նաև հենց Սերժ Սարգսյանի համար ձեռնտու չէ իր քաղաքական ակտիվությունը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, հենց իր քաղաքական ակտիվության հնարավոր հեռանկարը զսպելու համար է, որ իրեն ենթարկում են հետապնդման:

Փաստորեն ստացվում է, որ ՀՀԿ-ն ու Քոչարյանը հետապնդման հարցում միակարծիք են, իսկ ահա քաղաքական հիմքի հարցում՝ ոչ: Քոչարյանը կարծում է, որ ներքին է հիմքը, իսկ ՀՀԿ-ն խոսում է արցախյան խնդրում տեսակետի մասին, ակնարկելով, որ այդ տեսակետը կրողներն են ենթարկվում հետապնդման: Իսկ խոսքը, թերևս, այսպես ասած՝ անզիջում տեսակետի մասին է, թեև ՀՀԿ-ն օգտագործում է «հաստատակամ» բառը, չստանձնելով այլ, ավելի հստակ բառի համար պատասխանատվություն: Այստեղ իրավիճակը բավականին հետաքրքիր է, մասնավորապես երկու հարթությունում՝ ներքին քաղաքական, և արցախյան: Նախ Արցախի մասով: ՀՀԿ-ն անում է հայտարարություն, որն առաջացնում է պարզ հարց, թերևս թվաբանական պարզ պատասխանով: Իսկ ՀՀԿ-ի բացարձակ իշխանության տարիներին Արցախի խնդրում, նաև պատերազմում մեծ դերակատարում ունեցող քանի՞ գործիչ է հայտնվել ճաղավանդակներից այն կողմ, ընդամենը այն բանի համար, որ չի եղել իշխանության քաղաքական ճամբարում: Պետք է պարզապես նայել անցնող տարիների պատմությունն ու ժամանակագրությունը:

Ի դեպ, նույնը նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանության պարագայում: Ինչ խոսք, դա ամենևին չի նշանակում, որ հիմնավոր է դառնում նրանց անհիմն հետապնդումը, սակայն այստեղ պետք է բերվեն իրավական փաստարկներ, ոչ թե զգայական և կեղծ-հայրենասիրական, երբ այդ իսկ փաստարկները հենց ՀՀԿ-ն ու Քոչարյանն են բազմիցս տրորել իրենց իշխանության տարիներին: Մյուս հանգամանքն այն է, թե ընդհանրապես ինչքանով է հիմնավոր «մտահոգությունը», թե հետապնդվում են Արցախի հարցում դեր, հաղթանակի մեծ լումա և դիրքորոշման «հաստատակամություն» ունեցող գործիչներ: Արդյո՞ք ՀՀԿ-ն ունի քաղաքական պատասխանատվություն հայտարարելու, որ դա նշանակում է Արցախի խնդրում նոր իշխանության որևէ հետին մտադրություն: Եթե այո, ապա պետք է այդ մասին հայտարարել շատ հստակ և պատասխանատու, որպեսզի հետո էլ հանրությանը պատասխան տրվի այդ հայտարարության իրական լինել-չլինելու համար: Եթե ոչ, ապա ՀՀԿ-ն ինքն է փաստացի անում չափազանց վտանգավոր մի բան՝ Արցախի խնդիրը վերածելով ներքաղաքական շահարկումների առարկայի, այն էլ ներկայիս գերպատասխանատու փուլում, երբ թե՛ բուն խնդրում, թե՛ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական հարթություններում տեղի են ունենում իսկապես վճռորոշ գործընթացներ և դրանք Հայաստանից պահանջում են առավելագույն սթափություն ու լրջություն, կեղծ և դեկլարատիվ շրջանառությունների և առավել ևս մանիպուլյացիաների փոխարեն:

Մինչդեռ բուն հարցն այն է, որ նոր կառավարությունը, մասնավորապես նոր վարչապետն ու նրա պաշտպանության նախարարը, վերջին շրջանում Արցախի խնդրում արել են հայտարարություններ, որոնք ոչ միայն բացարձակապես հիմք չեն տալիս խոսել, այսպես ասած, «հետին» մտադրության մասին, այլ հակառակը՝ տալիս են հիմք եզրակացնելու, որ հայկական կողմը քայլ առ քայլ մոտենում է Արցախի խնդրի ոչ միայն իրավիճակային, այլ կոնցեպտուալ համարժեքության, ի տարբերություն նախորդ բոլոր իշխանությունների: Ինչ վերաբերում է ՀՀԿ հայտարարության ներքին ասպեկտին, ապա այստեղ հետաքրքիր է մի բան՝ ՀՀԿ
հայտարարությունը ընդգծում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միասնական դիմադրության հանգամանքը, թե՞ հակառակը՝ նրանց այսպես ասած բախումը, որի հիմնական հարթակը, խոշոր հաշվով, եղել է ՀՀԿ-ն:

Առերևույթ հայտնելով զորակցություն Քոչարյանին, տողատակում ՀՀԿ-ն փաստորեն հերքում է այն ներքաղաքական ասպեկտը, որը առաջ էր փորձում մղել Քոչարյանը: Քոչարյանը նախօրեին հարցազրույցում բավական թափանցիկ ակնարկում էր, որ բոլորը մի նավի վրա են եղել, և ինքը մտադիր չէ միայնակ խորտակվել՝ կխորտակի բոլորին, եթե իրեն թողնեն մենակ: ՀՀԿ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ա
կնարկում է կարծես, որ պատրաստ է մենակ չթողնել Քոչարյանին, բայց եթե նա կպաշտպանվի իր՝ Սարգսյանի գծած կանոններով ու տրամաբանությամբ, ոչ թե Սարգսյանին կթելադրի պաշտպանության իր տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում