Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ինչ կգտնեն ծռերը քաղաքականության մեջ. Սեֆիլյանի փորձը

Առաջիկա ընտրական արտահերթ գործընթացների փաթեթում ամենից հաճախ շոշափվող թեմաներից է այն, թե ինչպիսի ազդեցություն են բերելու քաղաքական գործընթացներ այն ուժերը, որոնք նախաձեռնեցին 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը: Խոսքը «Սասնա ծռերի» և «Հիմնադիր խորհրդարանի» մասին է՝ Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ, որոնք օրերս հայտարարել են քաղաքական ուժ ստեղծելու և խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին: Շատերի գնահատմամբ՝ այդ ուժն ունենալու է ապակառուցողական դերակատարում և լարելու է իրավիճակը՝ չունենալով քաղաքական մեծ հեռանկարներ և գիտակցելով դա: Այդ տեսակետի կրողները հիշատակում են համակիրների արդեն իսկ բավական արմատական հայտարարությունները, իսկ երբ դրանք համադրվում են նաև 2016-ի հուլիսին հենց Նիկոլ Փաշինյանի հասցեին մի շարք աղմկոտ հայտարարությունների հետ, ապա ստացվում է, ըստ էության, «կրակին լցված յուղ»:

Ինչքանով արդարացված կլինեն այն կանխատեսումները, որ Սեֆիլյանն ու համակիրները մրցունակ չլինելով՝ քաղաքական ասպարեզում կփորձեն հարցերը տեղափոխել հնարավորինս արմատական դաշտ, իհարկե բավականին բարդ է ասել: Անշուշտ, կա 2016-ի նախադեպը, բայց մյուս կողմից՝ անկախ դրան մեր յուրաքանչյուրի տված գնահատականից, պետք է նաև արձանագրել, որ իրավիճակը այդ շրջանում ռադիկալացվել էր նաև իշխանության մեծ «ջանքով», որը բացարձակապես հաղորդակից չէր լինում երկրում արմատական ռեֆորմներ անելու հանրային պահանջներին: Միևնույն ժամանակ, եթե այդ հանգամանքն անուղղակի, սակայն արդարացնող գործոն էր փորձում դիտարկվել ծռերի գործողության աջակիցների շրջանում, ապա այժմ իրավիճակի փոփոխությունը ստեղծում է հակառակ վիճակ, ու երկրում խաղաղ, ոչ բռնի, թավշյա իշխանափոխությունից հետո քաղաքականության մեջ որևէ ռադիկալության տանող գործողություններն ու գործունեությունը չեն ունենա որևէ արդարացում:

Հետևաբար, եթե 2016 թվականի հուլիսին իշխանության հանդեպ հանրային ահռելի անվստահությունը ստեղծել էր մի վիճակ, երբ մարդիկ եթե չէին համակրում, ապա առնվազն խստորեն չէին դատապարտում այդօրինակ գործողությամբ հարց լուծել փորձող կամ դրա մասին թեկուզ խոսող սուբյեկտներին, անգամ այն դեպքում, երբ գործողությունը բերում էր, ըստ էության, սպանությունների, ապա այժմ արդեն չկա իշխանության հանդեպ այդ անվստահելի վերաբերմունքն ու հակակրանքը, և ըստ այդմ՝ քաղաքական գործընթացները սրելու, ռադիկալ դիսկուրսի դաշտ տեղափոխելու փորձերը մեծ հավանականությամբ կարժանանան հանրային համընդհանուր դատապարտման:

Ժիրայր Սեֆիլյանը բավականին բազմափորձ գործիչ է այդ իրողություններն ու իրավիճակների տարբերությունները չարձանագրելու համար, ըստ այդմ՝ անկախ քաղաքական շանսի հեռանկարից, նա թերևս լավ է պատկերացնում, որ առավել ևս անհեռանկար է արմատականացման տարբերակը, երբ դիտարկվում են արդեն ոչ քաղաքական գործիքների կիրառման հնարավորությունները: Միևնույն ժամանակ, իրավիճակի փոփոխությունն այդ համատեքստում պետք է դիտարկել ոչ միայն պոստֆակտում արձագանքների համատեքստում՝ թե՛ հասարակության, թե՛ իշխանության, այլ կանխարգելիչ, որի հնարավորությունը դարձյալ տալիս է իշխանության հանդեպ հանրային վստահությունը:

Այդ տեսանկյունից, Հայաստանում քաղաքական գործընթացի բյուրեղացումն ու արդիականացումը չունի այլընտրանք, և ըստ այդմ՝ դրան մասնակցել հավակնող ուժերը եթե չունեն քաղաքական մրցունակ զինանոց, ապա այդ դեպքում ունեն մեկ ռացիոնալ ճանապարհ՝ չմտնել այդ գործընթացի մեջ և փնտրել հանրային կյանքի այլ դերակատարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում