Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Ալեքսանդր Բենալա յին ձերբակալել են՝ մայիսմեկյան ցույցի մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այս մասին գրում է ֆրանսիական France Info կայքը:
Նախագահի աշխատակազմից հաղորդել են, որ սկսել են նախագահի խորհրդականի պաշտոնանկության գործընթացը: Ֆրանսիայի շատ քաղաքական գործիչներ էին պահանջում Բենալայի պաշտոնանկությունը, սակայն Մակրոնը որևէ կերպ չէր մեկնաբանում իր խորհրդականի մասնակցությամբ միջադեպը:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Բենալան մայիսի 1-ին հարձակվում է Փարիզում ցույցի մասնակցի վրա, ինչից հետո Ֆրանսիայի դատախազությունը հայտարարեց խորհրդականի նկատմամբ ստուգումներ սկսելու մասին:
Եղած տեղեկատվության համաձայն՝ Բենալայի գործի հետաքննության շրջանակներում աշխատանքից ոստիկանության երեք աշխատակից է ազատվել:










































