Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Նիկոլ Փաշինյանն անցնում է վճռական գրոհի

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը news.am-ին տված հարցազրույցում ասել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում  շատ մեծ, վտանգավոր մրցակցություն այս պահին որեւէ ուժի կողմից չի տեսնում։ Ավելին` Միրզոյանը, ով Նիկոլ Փաշինյանի թիմում փաստացի երկրորդ դեմքն է ու շատ դեպքերում կատարում է Փաշինյանի խոսնակի դեր, վստահություն է հայտնել, որ ԱԺ ընտրություններում իրենց թիմը մեծամասնություն է ձևավորելու:

Միրզոյանը նոր կառավարության առաջին ներկայացուցիչն է, որը հրապարակավ սահմանում է իրենց քաղաքական նշաձողը: Խիստ ուշագրավ է, որ առաջին փոխվարչապետի հայտարարությունը տեղի է ունենում Երևանի ավագանիում ընթացող զարգացումների համատեքստում, երբ թերևս արդեն ակնհայտ է, որ հուլիսի 16-ին Երևանն ոչ թե ունենալու է նոր քաղաքապետ, այլ` ըստ էության, տրվելու է մայրաքաղաքային արտահերթ ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Նիկոլ Փաշինյանի թիմը քաղաքական հարթության վրա իրեն այնքան ինքնավստահ է զգում, որ ԱԺ ընտրություններից առաջ արտահերթ զարգացումներ է նախաձեռնում Երևանում` բազմաշերտ ուղերձներ հասցեագրելով քաղաքական բոլոր սուբյեկտներին` դաշինքային ու կոալիցիոն գործընկերներին, հակահեղափոխության ռևանշի ձգտում ունեցողներին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսին, որն ամենաանհարմար ամիսն է ընտրությունների կազմակերպման համար, բացի այդ` Հայաստանում գործնականում որևէ ուժ պատրաստ չէ այդ ընտրություններին, որոնք ֆորմալ առումով տեղական են, սակայն քաղաքական նշանակությամբ մոտ են համապետական ընտրություններին:

Երևանի ավագանու ընտրություններն, ըստ էության, դառնալու են խորհրդարանական առաջիկա ընտրությունների մանրակերտը և գալու են հաստատելու Արարատ Միրզոյանի պնդման հավաստիությունը. ՔՊ-ն դրանց, ըստ ամենայնի, մասնակցելու է միայնակ` համոզիչ հաղթանակ տանելով գործընթացին մասնակից մյուս ուժերի նկատմամբ: Դասական իմաստով` Երևանի ընտրությունները լինելու են հեղափոխական էյֆորիայի քաղաքական դրսևորումը` առանց մրցակցային բաղադրիչի:

Քաղաքական այդ ստատուս-քվոյով էլ Փաշինյանի թիմը մասնակցելու է ԱԺ ընտրություններին` շեշտը դնելով միայնակ մասնակցության կամ դաշինքային այնպիսի հարաբերությունների վրա, որոնք ձևավորվելու են «1+» սկզբունքով: Մյուս կողմից` Երևանի ավագանու ընտրությունները բացահայտելու են, որ հին համակարգի առանցքային և մյուս դերակատարները չունեն քաղաքական ռեստավրացիայի որևէ հնարավորություն: Երեկ Բրյուսելի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, իսկ Արարատ Միրզոյանը իրենց հաղթանակի մասին խոսել է հենց ԲՀԿ-ի հնարավորություններին վերաբերող լրագրողի հարցի համատեքստում:

Երևանի ավագանու ընտրությունները դառնալու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի համոզիչ հաղթանակի շնորհանադեսը, ինչն, անշուշտ, դրական է հեղափոխության արժեքների կապիտալացման տեսանկյունից: Մյուս կողմից` Երևանի ընտրությունները կարող են այլ էֆեկտ ունենալ, ինչը շատ հաճախ է պատահում հետհեղափոխական իրավիճակներում: Դրանք, այնուամենայնիվ, չունեն համապետական ընտրությունների քաղաքական հետևանքը, սակայն դրանցում համոզիչ հաղթանակը կարող է որոշակի, տվյալ դեպքում` ոչ բնական էյֆորիա առաջացնել Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ, ինչն արդեն ռացիոնալ քաղաքականության լավագույն ուղեկից չէ:

Ամեն դեպքում` Նիկոլ Փաշինյանի թիմը ամառվա տապին սկսել է քաղաքական վճռական գրոհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում