Saturday, 11 07 2026
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում

2008 թվականին արտակարգ դրության մասին օրենք չկար. Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը

«2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության մասին օրենք չի եղել։ Այդ օրենքը ընդունվել է 2012 թվականին։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին արտակարգ դրություն է հայտարարել և օգտագործել է ռազմական դրության էլեմենտներ, որի իրավունքը ինքը չի ունեցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, թե արտակարգ դրության ժամանակ բանակը կարող էր մասնակցել կարգուկանոն հաստատելու գործին։ Դրանից բացի, Սողոմոնյանի խոսքերով՝ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելու որոշումը եղել է բացարձակ օրինական, այն ժամանակ գործող Սահմանադրության և օրենքներին համապատասխան։ «Դուք չէիք կարող չտեսնել Զինված ուժերի, ՊՆ համարանիշներվ մեքենաներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ իրավիճակի մասին հրամանագիրը հստակ սահմանում է, որ այդ ռեժիմի իրականացումը դրվում է ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ-ի վրա»,-հայտարարել է Սողոմոնյանը։

Դիտարկմանը, թե արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերը չեն կարող ներգրավվել, դրա համար պետք է ռազմական դրություն լինի և երեք նախապայման, Սողոմոնյանը պատասխանել է, որ դա Սահմանադրության հատվածական ընթերցում է:

Անդրանիկ Քոչարյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող նաև ռազմական դրություն հայտարարել, քանի որ օրենքը հստակ սահմանում է նաև դրա նախապայմանները։

Մասնավորապես, Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ ու սպառիչ սահմանում է այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը Սահմանադրության 8.2-րդ հոդվածով լիազորված է Զինված ուժերի գործադրման որոշում ընդունելու։ Դրանք են՝

ա) Հանրապետության վրա զինված հարձակման ժամանակ,

բ) Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի դեպքում,

գ) պատերազմ հայտարարվելու դեպքում։

Ընդ որում, Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը այս բոլոր երեք դեպքերում Զինված ուժերի գործադրման որոշում կայացնելու համար նախատեսում է մեկ լրացուցիչ պարտադիր նախապայման ևս՝ ռազմական դրության հայտարարումը։ Այսինքն՝ նույնիսկ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի վերը թվարկված երեք դեպքերի առկայության պայմաններում ՀՀ նախագահը չի կարող Զինված ուժերի գործադրման որոշում ընդունել, քանի դեռ չի հայտարարել ռազմական դրություն։

«Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է։ Հայտարարել է արտակարգ դրություն, որի իրավունքը չուներ և օգտագործել է ռազմական դրության էլեմենտներ, որի իրավունքը ևս չուներ։ Այսինքն՝ Սահմանադրության խախտումն ակնհայտ է, որի հետ կապված մի քանի անգամ Հայ ազգային կոնգրեսը դիմել է այն ժամանակվա ՄԻՊ Արմեն Հարությունյանին, որպեսզի դիմի ՍԴ խնդրի հակասահմանադրականությունը վիճարկելու համար, բայց նա չի դիմել։

Այնպես որ փորձեր արվել են իրավական ճանապարհով այս հարցին լուծում տալ, որը չի ստացվել։ Բայց հիմա ՀՔԾ-ն քննություն է տանում, ծանր հոդված է դրել։ Հիմա արդեն բացահայտվել է 0038 գաղտնի հրամանը, պարզվել է, որ բանակը օգտագործելու հրաման ստորագրվել է դեռ մինչև մարտի 1-ը և հիմա այդ մասով քննություն է կատարվում, թող Վիկտոր Սողոմոնյանը հավաքի իր կուռ իրավաբանների խմբին՝ Դավիթ Հարությունյանի, Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, որոնք նպաստել են այդ որոշման կայացմանը, նստեն, նոր հեքիաթներ հորինեն հանրությանը զբաղեցնելու համար։ Այլապես, հիմա իրենք փորձում են հերքել այն, ինչը փաստացի հերքել անհնար է»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ լավ կլինի՝ Ռոբերտ Քոչարյանը, առանց որևէ անհեթեթ հիմնավորումների, գա և ներկայանա ՀՔԾ-ին ու պատասխանի իրեն ուղղված հարցերին։ «Բոլորը պետք է շահագրգռված լինեն Մարտի 1-ի գործի ամբողջ ծավալով բացահայտմանը։ Դրան պետք է հաջորդի Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը։ Մտահոգված է Քոչարյանը, մտահոգված չէ, դա կարևոր չէ։ Կա կոնկրետ իրավական վիճակ, և իրենք պարտավոր են գալ ու ներկայանալ նախաքննական մարմնին»,- ասաց Քոչարյանը։

Փաստահավաք խմբի անդամը անդրադարձավ նաև Վիկտոր Սողոմոնյանի՝ փաստահավաք խմբի գործունեության մասով տված գնահատականներին։ Նրա խոսքերով՝ իրենք երբևէ քաղաքական դրդապատճառներով չեն առաջնորդվել և եթե այդպես լիներ, ապա իրենց զեկույցները կոպեկի արժեք չէին ունենա և այսօր դրանք չէին հատարի, չէին լուծի այն հիմնարար խնդիրը, որոնք հիմք են հանդիսանում գործի բացահայտման համար։ «Փաստահավաք խումբն այնքան բարեխղճորեն է կատարել իր գործը, որ մինչև հիմա արդիական է այդ զեկույցը, և փաստերն անհերքելի ու հիմք են հանդիսանում նոր բացահայտումների համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ի դեպ, երեկ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որում նաև անդրադարձել է 0038 գաղտնի հրամանին, նշելով. «Դա ներքին փաստաթուղթ է, և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»,-ասել է Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում