Wednesday, 01 05 2024
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ

Վարչապետի այցով բացահայտված լուրջ խնդիրը

Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցը և հանդիպումները մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների հետ բացեցին Հայաստանի կառավարման համակարգի հիմնարար խնդիրներից մյուսը՝ տեղերում թե՛ քաղաքացիական, թե՛ տեղական ինքնակառավարման էֆեկտիվության բացակայությունը կամ խիստ ցածր աստիճանը: Այս խնդիրն այն աստիճանի էր հասունացել, որ նույնիսկ նախորդ իշխանությունն էր սկսել խոսել այդ մասին և նախաձեռնողականություն էր ակնկալում տեղական համայնքային կառավարիչներից: Սակայն հասկանալի է, թե ինչ տրամաբանության մեջ պետք է լիներ նախորդ համակարգում ակնկալվող տեղական նախաձեռնողականությունը:

Այդ բանաձևը դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից էր սահմանվել՝ «փողի վրա նստած՝ փող չուզել»: Եթե դա նախկինում ասում էին Երևանի կառավարիչներին, ապա վերջում արդեն ասում էին տեղական բոլոր կառավարիչներին: Հիմա, սակայն, կոռուպցիոն սխեմաները ապամոնտաժվում են, և քոչարյանական բանաձևերը չեն գործելու, սակայն դրանից, իհարկե, տեղերի նախաձեռնողականության խնդիրը չի վերանում: Բայց հնարավորություններն են ավելանում, քանի որ, այսպես ասած, կենտրոնից չկան քաղաքական և կոռուպցիոն պահանջներ տեղերին, այսինքն չկա թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական մամլիչ:

Մի բան հստակ է, և Փաշինյանի, ըստ էության, առաջին հանգամանալից այցը մարզեր ցույց տվեց հենց դա, որ պետական կառավարումը չի հասի էֆեկտիվության ցանկալի աստիճանի, եթե սինքրոն էֆեկտիվություն չապահովվի տեղական ինքնակառավարման մակարդակում, ու նաև եթե չապահովվի իրենց խնդիրների վերաբերյալ անմիջական պահանջները հենց այդ, ոչ թե կենտրոնական իշխանությանը ներկայացնելու քաղաքացիական գիտակցություն և կամք: Չկա դա, չի լինելու լիարժեք էֆեկտիվ պետական կառավարում, որովհետև դա, այսպես ասած, բնության օրենքն է՝ չի կարող գլուխը մատների գործառույթ կատարել, կամ չեն կարող ուսերը քայլել: Սա հիմնարար խնդիր է, որ դեռ շատ է իրեն զգացնել տալու, և այս ուղղությամբ, իհարկե, անհրաժեշտ է լրջագույն և խորքային աշխատանք:

Իհարկե, այս իրավիճակը նաև ինքնաբերաբար, այսպես ասած, կհարմարվի կամ կադապտացվի համապետական իշխանության մակարդակում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն ինքնահոս ադապտացիան կարող է շատ ժամանակ խլել, իսկ դա կհարվածի հենց կենտրոնական իշխանությանը՝ հատկապես, որ առջևում արտահերթ ընտրություններն են: Իսկ ՏԻՄ կառույցների դերը դրանցում թերևս ունի երկակի նշանակություն՝ մեկը կազմակերպման գործում ունեցած դերակատարման մասով, մյուսը՝ որ նրանց անարդյունավետ աշխատանքի բացասական էֆեկտը հանրային դժգոհության տեսքով առաջինը և ամենաշատը կենտրոնական իշխանությունն է զգալու, ոչ թե ՏԻՄ կառավարիչները:

Իսկ եթե սրան ավելացվի նաև տեղերում, տեղային հարաբերություններում քաղաքացիների հոգեբանության գրեթե 180 աստիճան փոփոխությունը՝ ի տարբերություն համապետական մակարդակի հարցերում նույն մարդկանց մոտեցումների, ապա պարզ է դառնում, որ ՏԻՄ խնդիրը լուծման կարիք ունեցող քաղաքական կարևորագույն խնդիրներից է՝ թե՛ պետական կառավարման էֆեկտիվության, թե՛ նաև թավշյա հեղափոխության կենսունակության առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում