Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում ամենատաղանդավոր ֆուտբոլիստը բրազիլացի Ռոնալդոն է: Այդ մասին գրում է life.ru-ն:

«Եթե չլինեին վնասվածքները, ապա նա մեծագույն խաղացողը կլիներ. ես դրանում կասկած չունեմ»,- ասել է 57-ամյա արգենտինացին:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է եկել 1993-ից մինչև 2011 թվականը: Բրազիլիայի հավաքականի հետ նա երկու անգամ հաղթել է աշխարհի առաջնությունը, ինչպես նաև երկու անգամ «Ոսկե գնդակի» է արժանացել:









































