Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Վարչապետի առաջարկն իրատեսական է. բանկերը կարող են իջեցնել հիփոթեքային և այլ՝ նպատակային վարկերի տոկոսները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ երիտասարդ ընտանիքների համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու ծրագրի մասին, մեծ ոգևորություն է առաջացրել հանրության շրջանում՝ հատկապես երիտասարդ ընտանիքների:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ կշարունակվի և նոր թափ կստանա «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: «Մեծ է հավանականությունը, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր և բավականին մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը: Հույս ունենք, որ ամեն տարվա հետ այդ ծրագիրն ավելի կմեծանա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կանխատեսում են նաև հիփոթեքային վարկերի կանխավճարի չափի նվազեցում: Նա մանրամասնեց, որ երիտասարդ ընտանիքների դեպքում մեծ է հավանականությունը, որ կանխավճարի չափը ներկայիս 30 տոկոսից կնվազի և կդառնա 20 տոկոս:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ իրականում վարչապետի ասածը հեշտ իրագործելի է, դա պետության բյուջեից մեծ ծախսեր չի պահանջի, բայց հիփոթեքային շուկայի և առհասարակ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը այս եղանակով լուծելը քիչ հավանական է, քանի որ երիտասարդ ընտանիքները հիփոթեքային վարկով բնակարան չեն կարողանում գնել ոչ թե այն պատճառով, որ տոկոսադրույքներն են բարձր, այլ այն պատճառով, որ նրանց աշխատավարձերն են ցածր։

«Եթե մենք ուզում ենք երիտասարդներին ապահովել բնակարաններով, ապա առաջնահերթ պետք է սկսենք աշխատավարձի բարձրացումից։ Այնպիսի պայմաններ ստեղծենք, որ երիտասարդները ավելի շատ աշխատավարձ ստանան։ Հակառակ դեպքում՝ որքան էլ ցածր լինեն տոկոսադրույքները, մեկ է՝ երիտասարդ ընտանիքը չի գնում բնակարան հիփոթեքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պարսյանը՝ հավելելով, որ արդեն 3 տարի է՝ 0 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են տրամադրվում եկամտահարկի հաշվին, բայց այս դեպքում էլ ակտիվություն չկա։ Վերջին 3 տարվա ընթացքում ընդամենը 600-700 շահառու է դիմել այդ ծրագրին։ «Այսինքն՝ մեր խնդիրը բարձր եկամուտներն են, բարձր աշխատավարձը։ Այս եղանակով մենք պետք է խնդիրը լուծենք. պետական, մասնավոր սեկտորում բարձրացնենք աշխատավարձերը»,- նկատեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ բանկերը ևս պետք է շահագրգռված լինեն այս փոփոխութոյւններով, քանի որ իրենք շահագրգռված են վարկ տրամադրելով, և որքան պայմանները բարելավվեն, պետությունը սուբսիդավորի տոկոսները, իրենք կկարողանան ավելի շատ հաճախորդ ունենալ։ «Իրենք միանշանակ շահող դուրս կգան այս իրավիճակից»,- ասաց Պարսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է տոկոսադրույքների նվազեցման այս քաղաքականությունը տարածել նաև վարկային այլ տեսակների վրա, տնտեսագետը նկատեց, որ հնարավոր է, բայց այստեղ շատ կարևոր է նաև բանկերի կողմից ռիսկերի գնահատումը։ «Օրինակ՝ բանկերը վարկ տրամադրում են ոչ թե դրա կարիքը ունեցողին, այլ վարկունակ քաղաքացիներին, որը եկամուտներ ունի։ Այստեղ ևս քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա: Մենք պետք է բիզնեսվարկերը, գյուղվարկերը տրամադրենք կարողունակին, այլ ոչ թե վճարողունակին։ Ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի նաև համագործակցության եզրեր գտնել նաև այլ վարկերի տոկոսադրույքերի մասով»,- եզրափակեց տնտեսագետը։

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով էլ՝ հիփոթեքային վարկերի հիմնական մասը ծրագրային ռեսուրսների հաշվին են, որոնք տրամադրվում են առևտրային բանկերին հիփոթեքային վարկեր տրամադրելու համար։ Այդ ընկերությունների ներգրավված լինելը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազեցնել առանց բյուջեն ծանրաբեռնելու։

«Այդ ընկերությունների գումարները միջազգային ֆինանսական փոխառություններ են և պետական բյուջեի վրա ծախս չեն գեներացնում։ Ինչ վերաբերում է կանխավճարի չափի նվազեցմանը, ապա դա նույնպես բանկային համակարգի չափանիշ է։ Բանկերը որոշակի լրացուցիչ ռիսկ կարող են վերցնել իրենց վրա և ավելի ցածր կանխավճարով տրամադրեն վարկերը։ Սա հնարավոր է նաև այն առումով, որ հիփոթեքային վարկերն ավելի ցածր ռիսկի վրա են, քան այլ երկարաժամկետ վարկեր։ Այնպես որ, վարչապետի նշած չափանիշները լրիվ իրատեսական են, և կարծում եմ՝ առաջիկայում լուծումների ականատես կլինենք, որը թույլ կտա բնակարանի խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց Առաքելյանը։

Ինչ վերաբերում է վարկային այլ տեսակների տոկոսադրույքների հնարավոր նվազեցմանը, ապա տնտեսագետի խոսքով՝ նպատակային վարկերի դեպքում պետությունը, ԿԲ-ն ռեսուրսների ներգրավման հնարավորություն ունի, որոնց մասով որոշակի նվազեցում ևս հնարավոր է։ «Այո, նպատակային վարկերի դեպքում ևս նվազեցնելու տեղ կա։ Կարծում եմ՝ պետությունը քայլեր կձեռնարկի բանկային համակարգից ունեցած դրական սպասելիքները արդարացնելու մասով, պարզապես դա այդքան արագ չի լինի։ Բայց տնտեսության մեջ արդեն որոշակի աշխուժություն կա, որը աստիճանաբար կբերի նաև բանկային համակարգում դրական փոփոխության»,- եզրափակեց Մեսրոպ Առաքելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում