ԱՄՆ-ը կարող է փորձել համոզել Հնդկաստանին գնել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որպեսզի խափանի ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի մատակարարումը Նյու Դելիին՝ գրում է The Economic Times-ը:
Թերթի տվյալներով՝ առաջարկը կարող է հնչել հուլիսի 6-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի և Պենտագոնի ղեկավարի հետ Հնդկաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում:

Ամենայն հավանականությամբ ամերիկացիները իրենց հնդիկ գործընկերներին կառաջարկեն ուշադրությունը С-400-ից շեղել դեպի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերը:








































