Թուրքիայի նախագահական ընտրություններում ընտրողներից մեկը Պուտինի օգտին է քվեարկել (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին)։ Այս մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Անթալյա նահանգի Մանավգաթ քաղաքում։ Քվեատուփերը բացելիս հայտնաբերվել է քվեաթերթիկը, որտեղ գրված էր Պուտինի անունը, իսկ կողքին՝ evet (այո) բառը։ Քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 53․4 տոկոս ձայնով հաղթել է նախագահական ընտրություններում, իսկ նրա հիմնական հակառակորդ Մուհարեմ Ինջեն հավաքել է ձայների 30․8 տոկոսը։





































