Հաճելի արտաքին ունեցող մարդը կարող է ստանալ արժանապատիվ աշխատանք՝ չունենալով բարձրագույն կրթություն: Իսկ սեղանին դրված սովորական ծաղիկը ոչ միայն հաճելի է աչքին, այլև դրա տիրոջն օգնում է ստանալ ավելի լավ աշխատանք:
Էսեքսի համալսարանի հետազոտողների թիմը պնդում է, որ գեղեցիկ մարդիկ գործատուների մոտ ավելի շատ վստահություն են առաջացնում՝ գրում է Daily Mail-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են այն մարդկանց 8 հազար ինքնակենսագրականները, որոնք ժամանակին չեն ավարտել ուսումն ու զբաղվել են իրենց կարիերայով:
Նրանց աշխատանքի ընդունելիս անգամ չեն հարցրել նախորդ աշխատանքային փորձի, կրթության, IQ-ի մակարդակի ու տարիքի մասին. հմայքն է վճռորոշ դեր խաղացել նրանց կարիերայում:
Հետազոտության ղեկավար Գունդի Նիսի խոսքով՝ նախորդ հետազոտությունները ևս մատնանշել են արտաքինի ու կարիերայի միջև կապը: Վստահությունն ու հմայքը հաճախ հաջողություն են բերում, իսկ հաճելի արտաքինով աշխատակիցները միջինը 4%-ով ավելի են վաստակում, քան ոչնչով աչքի չընկնող նրանց գործընկերները:









































