Friday, 24 07 2026
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր

Ինչո՞ւ է մեկ տարին ուշ. հեղափոխությունը դեռ չի հաղթել

Բնական հարց կծագի՝ իսկ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա` այսօր խորհրդարանում նման հռետորական հարց է հնչեցրել Նիկոլ Փաշինյանը և հենց ինքն էլ պատասխանել է դրան. «Անկեղծ ասած՝ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը մեր երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել, և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների, առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը, իսկ ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանություն փոխելու իրական հնարավորություն չունի այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»:

Նիկոլ Փաշինյանի ասածը բացարձակ ճշմարտություն է այն իմաստով, որ այս պահին արտահերթ ընտրություններն, ըստ էության, դառնալու են հեղափոխության շարունակությունը` բառի իսկական իմաստով: Եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն հիմա, դրանք, դասական իմաստով, զուրկ են լինելու մրցակցային բաղադրիչից և, ըստ էության, դառնալու են Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության վստահության հանրաքվեն:

Ցանկացած հեղափոխություն ունի նման հատկություն` ընտրությունը տրանսֆորմացնելով «սև-սպիտակի» երկընտրանքի: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որովհետև հեղափոխական տրամադրությունների պիկին անցկացվող ընտրությունները չեն կարող դառնալ հասարակության էլեկտորալ իրական տրամադրությունների արտահայտությունը: Այլ խոսքով` նման իրավիճակներում հասարակությունն ավելի շատ կատարում է ոչ թե գիտակցված քաղաքական, այլ` զգացական ընտրություն. հասարակությանը ժամանակ է պետք` հեղափոխությունը մարսելու և քաղաքական նոր իրավիճակին ադապտացվելու համար:

Մյուս կողմից` մայիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե ամբողջական հեղափոխություն է, այլ` դրա անհրաժեշտ էտապներից մեկը, որը հանգեցրել է գործադիր իշխանության փոփոխությանը: Անգամ սուպերվարչապետական լիազորությունները երաշխիք չեն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում կարող է կապիտալացնել հեղափոխության հիմնական արժեքները: Կառավարության, ըստ էության, կոալիցիոն կազմը, խորհրդարանի քաղաքական խճանկարը հեղափոխական հարթակի որոշակի կոմպրոմիսն է մինչհեղափոխական քաղաքական ստատուս-քվոյի հետ:

Ողբերգությունն այն չի լինի, եթե մեկ տարի հետո` խորհրդարանական ընտրություններում, հաղթանակ տանի, ենթադրենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, այլ` ցանկացած այլ կուսակցություն: Իսկական ողբերգությունն այն կլինի, որ վերը նշված սուբյեկտիվ պատճառներով հեղափոխության քաղաքական կապիտալացումը մեկ տարում տեղի ունեցած չի լինի և 2019-ի արտահերթ ընտրություններում հասարակությունը դարձյալ ոչ թե քաղաքական ընտրություն կկատարի, այլ այս անգամ էլ կաշկանդված կլինի հետհեղափոխական ապատիայի գործոնով: Եթե մյուս տարվա արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմը պարտվի, ապա դա կլինի ոչ թե` առանձին վերցրած մեկ կուսակցության, այլ հեղափոխության ինստիտուցիոնալ փուլի պարտությունը:

Քաղաքական ռացիոնալիզմը հուշում է` հաշվի նստել այս իրողությունների հետ` երկիրը հեղափոխության հնարավոր ցնցումներից զերծ պահելու համար: Ավելի տրամաբանական կլիներ արտահերթ ընտրությունների անցկացումը մինչ այս տարեվերջ: Ի վերջո, հեղափոխական էյֆորիան քաղաքական գործընթացի հետևանք է և նույնիսկ բնական կլինի, որ հետհեղափոխական առաջին ընտրության արդյունքները լրիվությամբ արտացոլեն քաղաքական նոր իրավիճակը, այդ թվում` հեղափոխական հարթակի դոմինանտությունը: Դա թույլ կտար առաջիկա հինգ տարիների համար ունենալ քաղաքական առումով ուժեղ և մոնոլիտ իշխանություն, որի հիմնական առաքելությունը կլիներ հեղափոխության ինստիտուցիոնալացումը:

Այդ փուլի ավարտից հետո իշխանափոխությունն ոչ միայն ռիսկային չէ, այլ նաև ակտուալ է, որովհետև քաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը տեղի է ունենալու ոչ թե հեղափոխության հաշվին, այլ` նրա ձևավորված նոր ինստիտուցիոնալ, մրցակցային իրողությունների համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում