Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հայաստանում էլ ցույցերի սկզբում իշխանության հրաժարականի նախադրյալներ չկային․ի՞նչ է սպասվում Վրաստանում

«Վրաստանում բողոքի ցույցերը չեն սկսվել այն պատճառով, որ դատարանը մեկին անմեղ է ճանաչել, մյուսի հանդեպ էլ մեղմ վճիռ կայացրել, խնդիրն այլ է։ Մահացած դպրոցականի հայրը 6 ամիսների ընթացքում պնդում էր, որ այս գործն ընթանում է սխալ ուղով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն, որը մեր խնդրանքով մեկնաբանեց Վրաստանում այս օրերին տեղի ունեցող զանգվածային բողոքի միջոցառումների դրդապատճառները։

Վասաձեն շարունակում է՝ մահացած դպրոցականի հայրը պնդում է, որ իր որդու մահվան համար մեղավոր են բոլորովին այլ մարդիկ, որոնք բարեկամական կապեր ունեն դատախազության հետ։ «Այսինքն՝ խնդիրն այն չէր, որ մարդիկ դժգոհ էին դատարանի վճռից, այլ մարդիկ դժգոհ էին, որ դատախազությունն է սխալ գործում»։

Այս ամենում քաղաքական հետք կա՞ր արդյոք, հարցին ի պատասխան Վասաձեն ասաց. «Այո, կար, բայց շատ ավելի ուշ։ Մահացածի հայրն ամենասկզբից միանգամայն վստահում էր հետաքննությանը, բայց երբ բոլորը տեսան, որ նա հայտարարում է, որ հետաքննությունն ընթանում է սխալ ուղով և դա փաստորեն ապացուցվեց դատարանում, այդ ժամանակ բողոքին միացան քաղաքական ընդդիմադիր ուժերը, ինչը միանգամայն բնական է»։

Ի՞նչ կանխատեսումներ կարող է անել, արդյոք իշխանությունները հրաժարական կտան, հարցին ի պատասխան Վասաձեն ասաց. «Ես կանխատեսումներ չունեմ, հարցն այլ է։ Ցանկացած հանրահավաք, ակտիվություն մեր ժամանակաշրաջնում, երբ մեր տարածաշրջանը ցնցումային գոտում է գտնվում, կարող է դառնալ իշխանությունների հրաժարականի պատճառ, բայց այսօրվա դրությամբ իշխանությունների հրաժարականի հատուկ նախադրյալներ չկան, բայց և Հայաստանում էլ ցույցերի ամենսկզբում հրաժարականի նախադրյալներ չկային»։

Նմա՞ն է Վրաստանում ընթացող գործընթացը Հայաստանին, դիտարկմանն ի պատասխան Վասաձեն արձագանքեց. «Մեր երկրների միջև նմանություններ կան, բայց տարբերությունները միշտ ավելի շատ են։ Արդյոք ունի իշխանությունը ժողովդրի մեծամասնության աջակցությունը՝ ո՛չ, չունի, բայց իշխանության մնալու համար բոլորովին էլ պարտադիր չէ ունենալ հասարակության մեծամասնության աջակցությունը։ Հետխորհրդային երկրներում իշխանության մնալու համար հարկավոր է, որ ժողովուրդն ակտիվ չլինի, իսկ թե որքանով ակտիվ կլինի ժողովուրդը, մենք կտեսնենք առաջիկայում»։

Հետաքրքրվեցինք նաև, ինչ որ պահի հնարավո՞ր է լինի նաև աշխարհաքաղաքական միջամտություն. «Այսօրվա դրությամբ ես աշխարհաքաղաքական հետք չեմ տեսնում, բայց ես աշխարհաքաղաքական հետք չէի տեսնում նաև հայաստանյան իրադարձությունների ժամանակ, դա հայտնի «ԴՄԲ» ֆիլմի նման է, երբ սուսլիկին չես տեսնում, բայց նա կա։ Միանգամայն հնարավոր է, որ կա աշխարհաքաղաքական հետք, բայց հիմա տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, հիմա, չկա։ Բայց ինչ վերաբերում է հարցին՝ կարող է լինել այդպիսի հետք, երբ իրավիճակը մոտենա ինչ-որ հանգուցալուծման, ապա անպայման կմիջամտեն։ Մեր տարածաշրջանում աշխահաքաղաքական կենտրոնները չեն կարող չմիջամտել, այդպես է կառուցված մեր տարածաշրջանը»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում