Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ուրախ ենք, որ հեղափոխություն տեղի ունեցավ, բայց միայն տուն վերադարձնելու կոչերով հայերին Հայաստան չես վերադարձնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, «The Armenian Interest» վերլուծական կենտրոնի համահիմնադիր Արման Սահակյանը։

-Ավանդաբար, Սփյուռքի, այդ թվում՝ Ռուսաստանի հայ համայնքը կենտրոնանում է Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա։ Ի՞նչ եք կարծում, չկա՞ն այլ առաջնահերթություններ։ Ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատի Ռուսաստանի հայ համայնքը՝ հատկապես առկա նոր իրողությունների ֆոնին։

Առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանում հայ համայնքի դերը գնահատված չէ, համայնքի ռեսուրսը չի օգտագործվում ի շահ Հայաստանի, բացառությամբ այն դրամական փոխանցումների, որոնք ուղարկում են Ռուսաստանում աշխատող հայերը իրենց հարազատներին։ Ինտելեկտուալ պոտենցիալը օգտագործվում է մինիմալ չափաբաժնով։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, այո՛, Ցեղասպանության խնդրից զատ, Ռուսաստանի հայերը չունեն միավորող այլ գործոն։ Ապրիլի 24-ին ոչ մարդաշատ հավաքներ են տեղի ունենում՝ Թուրքիային ուղղված միանգամայն անհասկանալի կոչերով ու պահանջներով։ Այս տարիների ընթացքում մենք չկարողացանք նույնիսկ ձևակերպել Թուրքիային ուղղված մեր պահանջները՝ ի՞նչ ենք մենք իրենցից ուզում։ Ուզում ենք դրամական փոխհատուցո՞ւմ, տարածքների վերադա՞րձ, նույնիսկ դա չգիտենք. Սփյուռքը չունի օրակարգ։ Ցավոք սրտի, Հայաստանի նախկին իշխանությունները Ռուսաստանի, նաև ողջ աշխարհի Սփյուռքին դիտարկել է որպես ֆինանսական հոսքի աղբյուր։ Դա բերեց նրան, որ Սփյուռքի ռեսուրսը գործնականում չի օգտագործվել՝ հաշվի առնելով եղած ներուժը։

-Ամեն անգամ, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդիր է ծագում և անհրաժեշտ է լինում բարձրաձայնել այդ խնդիրը, շատերը նշում են, որ դա կվնասի Ռուսաստանում բնակվող մեր 2 միլիոն հայրենակիցներին։ Արդյո՞ք այդ փաստն ամեն անգամ մեջբերելով, մենք չպետք է կարողանանք իրապես դաշնակցային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։

– Ես վստահ եմ, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ ունեցած մոտեցման մեջ է, խնդիրը այն մարդիկ էին, ովքեր պատասխանատու էին այդ հարաբերությունների համար։ Որպես օրինակ, նշեմ, որ եթե մենք մանրակրկիտ աուդիտ անցկացնենք սպառողի համար գազի գնի հետ կապված, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրը ռուսական կողմը չի լինի։ Ի՞նչ է նշանակում, մենք չպետք է հարցեր բարձրացնենք, որովհետև այնտեղ 2 միլիոն հայ է ապրում։ Եթե հարցը վերաբերում է Հայաստանի ազգային շահերին, ապա ի՞նչ տարբերություն՝ ով որտեղ է ապրում։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այդ խնդիրները պետք է բարձրացնեն կոմպետենտ մարդիկ։ Ցավոք սրտի, այն մարդիկ, որոնք նախկինում պատասխանատու էին երկկողմ հարաբերությունների համար, ըստ իս, իրենց գործը չեն արել այնքան լավ, որքան, որ կարող էին անել։

Ձեր նշածը մոլորություն է և նույնիսկ պետք էլ չէ մեկնաբանել այդ հարցը։ Պետք է նախ հասկանալ։ Ավելի շատ սպեկուլյացիաներ են արվում այդ հարցրեի շուրջ, ուղղակի պետք է պատասխանատու մարդիկ դա գրագետ անեն։

-Ինչպիսի՞ն էր Ռուսաստանի հայ համայնքի պահվածքը թավշյա հեղափոխության օրերին. աշխարհի ամենատարբեր երկրներում հայերը բողոքի ցույցեր անցկացրեցին, ի՞նչ կարող եք պատմել Ռուսաստանի մասին։

Ռուսաստանում հայկական Սփյուռքը, ինչպես ամբող աշխարհում, երազում էր փոփոխություններ։ Այդ փոփոխությունները տեղի ունեցան և ես համոզված եմ, որ հիմա ստեղծվել է բարենպաստ մթնոլորտ, ու առկա դրական էներգիան կարթնացնի նաև Սփյուռքի ներկայացուցիչներին։ Նրանք էլ իրենց պոտենցիալը կօգտագործեն Հայաստանի ազգային շահերին համահունչ։

-Ի՞նչ կարծիք ունեք «Ռուսաստանի հայերի միության» գործունեության մասին։ Արդյո՞ք այս կազմակերպությունը ծառայում է Ռուսաստանի հայերին օգնելուն։

Ես ոչինչ չեմ կարող ասել «Ռուսաստանի հայերի միության» մասին, միայն կարող եմ ասել, որ որքանով ես տեղյակ եմ, Արա Աբրահամյանն այդ կազմակերպությունը պահում է իր սեփական միջոցներով։ Եթե նույնիսկ դա հաշվի առնելով, ես իրավունք ունեմ գնահատել «Ռուսաստանի հայերի միության» աշխատանքը, ապա այդ գնահատականը չափազանց ցածր է, դա իմ անձնական կարծիքն է։ Ես միևնույն ժամանակ ասեմ, որ շատ բացասական և անթույլատրելի եմ գնահատում վերջին հավաքի ընթացքում «Ռուսաստանի հայերի միության» անդամների հնչեցրած մտքերը ցույցերի մասնակիցների վերաբերյալ։ Իսկապես եկել է ժամանակը, որ նոր ուժեր լծվեն գործին, այդ կառույցը պետք է լինի ապակենտրոնացված ու հաշվի առնի մի քանի կարևոր չափանիշներ։ Այդ կառույցը պետք է հստակ նպատակ, օրակարգ, մշակված ծրագիր, աշխատանքի համապատասխան մեթոդներ և հայրենասեր, կրթված, փորձ ունեցող կադրեր ունենա ու կախված չլինի մեկ մարդուց կամ ռեսուրսից։ Դա լուրջ աշխատանք է և դրա համար ռեսուրս է անհրաժեշտ։ Ռուսաստանում հայերի համայնքը ավելի քան երկու միլիոն է, որոնցից մեծ մասը բարձրագույն կրթությամբ՝ մասնագիտացված գրեթե բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ։ Նաև կոչ եմ անում բոլորին փորձել ներսում եղած խնդիրը չհրապարակայնացնել , ինչպիսին էլ որ չլինեն այս կամ այն սփյուռքյան ուժերը, չէ՞ որ նրանք մեր հայկականն են և պետք է աշխատանք տանել բարելավման և ոչ թե քանդման ուղղությամբ։

-Ամփոփելով՝ ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում Սփյուռքի անելիքներում, նոր կառավարության հետ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում։

Ես գիտեմ, որ այսօր կառավարությունը շատ ծանրաբեռնված է աշխատում, բայց անհրաժեշտ է հարթակ ստեղծել, որը թույլ կտա օգտագործել հայկական Սփյուռքի ներուժը՝ հօգուտ Հայաստանի։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելուն, նաև կոչ եմ անում, որպեսզի այն մարդիկ, որոնք ուզում են բարեգործությամբ զբաղվել՝ իրենց մոտեցումը վերանայեն ու այդ գումարները ծախսեն աշխատատեղեր ստեծելու վրա, հերթական հուշարձան կամ եկեղեցի կառուցելու փոխարեն։ Մենք բավարար տեղեր ունենք աղոթելու համար, անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել, որպեսզի հայերը վերադառնան հայրենիք։ Ես նաև կուզենայի խորհուրդ տալ՝ Հայաստանում ԶԼՄ-ները զբաղված են բուլվարային լրագրությամբ, բայց կուզենայի, որ տնտեսական հարցերի վրա ևս ուշադրություն դարձնեն։ Մեկ ամիս անցել է, և անհրաժեշտ է ուշադրությունը հրավիրել հենց աշխատատեղերի բացման վրա։ Մենք բոլորս ուրախ ենք, որ հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ հիմա անհրաժեշտ է տնտեսությունը զարգացնել, միայն տուն վերադարձնելու կոչերով հայերին Հայաստան չես վերադարձնի։ Անհրաժեշտ է ախատատեղեր ստեղծել, որտեղ մարդիկ կարողանան իրենց ապրուստի համար գումար վաստակել։ Հիմա գոնե պետք է արտագաղթը կանգնեցնենք, նոր մտածենք ներգաղթի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում