Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լրատվական բաժնից:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ առկա համագործակցությունը՝ մատնանշելով նոր ծրագրերի մտադրության մասին:

«Միջազգային կառույցների հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից է և այդ առումով, ակնկալում եմ, որ կրթության ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունն ավելի կակտիվանա: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաճախ այդ համագործակցությունների շրջանակում հատկացվող դրամաշնորհները, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների կողմից մասնավոր կառույցներին, դպրոցներին կամ այլ ծրագրերին՝ լուրջ ազդեցություն չեն թողնում կրթության, մասնավորապես՝ հանրակրթության վրա: Այս առումով նպատակահարմար է, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները լինեն ավելի շատ ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շեյն Ռոզենտալին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության համակարգը: Հանդիպման ընթացքում Ռոզենտալը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանի դպրոցների հիմնանորոգման ծրագրի առաջնահերթությունները, դպրոցների ընտրության կարգն ու ներկա իրավիճակը: Պարոն Ռոզենտալը տեղեկացրել է, որ բանկի խորհրդատուները ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարել նաև Հայաստանում հանրակրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը՝ մասնավորապես կարևորելով դպրոցների կառավարման խորհուրդների և մասնավոր դպրոցների ուղղությամբ իրականացվող քայլերը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Շեյն Ռոզենտալին՝ մեր երկրի կրթության ոլորտի մարտահրավերներին ամբողջությամբ տիրապետելու համար՝ մատնանշված հիմնախնդիրներից ընդգծելով Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացն արմատապես վերափոխելու անհրաժեշտությունը:

«Առավել ուրախ էի լսել այս ամենը, քանի որ Դուք ամբողջությամբ պատկերացնում եք մեր կրթության ոլորտը: Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված (ԿԱԻ) բազմաթիվ խնդիրներ ունենք, և կարծում ենք, որ այստեղ է հանրակրթության ոլորտի շրջադարձային բարեփոխման բանալին: Մենք ԿԱԻ բարեփոխումների հետ կապված շատ լուրջ լուծումներ և ծրագրեր ունենք, ընդ որում արդեն ունենք թիմ, որը կոնկրետ զբաղվում է այս խնդրով: ԿԱԻ-ին շատ ծանր և դժվար առաջ գնացող մարմին է, մինչդեռ կրթությունն աշխարհում շատ արագ է փոխվում՝ հատկապես հանրակրթությունը և մենք չենք հասցնում արագ արձագանքել այդ փոփոխություններին»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Դպրոցների կառավարման խորհուրդների բարեփոխման վերաբերյալ՝ ԿԳ նախարարը նշել է դրանց ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ նախկինում կրթության համակարգը և դպրոցների տնօրեններից շատերը ծառայում էին իշխանությունների վերարտադրողականության ապահովմանը, որը շատ բացասական էր ազդում կրթության որակի վրա: Ինչ վերաբերվում է մասնավոր դպրոցներին, Արայիկ Հարությունյանի նշել է, որ թեպետ այնտեղ բավականին դրական փորձ է կուտակվել, սակայն մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր հանրակրթության ոլորտի վրա, քանի որ հանրակրթության մեջ մեծ ներդրումը՝ առաջին հերթին պետք է կատարի պետությունը: Անդրադառնալով պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ ԿԳ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է նախ բարձրացնել եղած միջոցների ծախսերի արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում