Monday, 20 07 2026
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

«Հայկական Սփյուռքը բավական բարդ և բազմաշերտ երևույթ է, երիտասարդ նախարարին փնովելու փոխարեն պետք է աջակցենք»

«Հայկական Սփյուռքը բավական բարդ երևույթ է՝ իր աշխարհագրությամբ, տարբեր քաղաքակրթություններով, ինչպես նաև սփյուռքի հայերն ապրում են տարբեր հասարակարգերում, կան  լեզվական, մշակութային, ենթամշակութային տարբեր հարցեր և այդ իմաստով այս բոլոր  շերտերը հասկանալու, տիրապետելու համար բավական երկար ժամանակ է հարկավոր․ այն բնագավառը, որտեղ հիմնականում պետք է աշխատել՝ դա դեռևս չկազմակերպված հայկական  գաղութներն են և Սփյուռքի նոր նախարարը սրա վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնի, բայց մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ անշնորհակալ կլինի այդպիսի աշխատանքը, քանի որ դրա արդյունքը մի քանի  տարի հետո է երևալու։

Մի  ուշագրավ հանգամանք էլ կա՝  Սփյուռքի նախկին նախարարի մոտ ցուցադրական գործելակերպը տիրապետող էր, այսինքն՝  հանդիսավոր  կերպով, ցուցադրական կերպով էր ներկայացվում նրա այս կամ այն արածը․ սա պետք է փոխվի և  կարծում եմ, որ նոր նախարարն այդպես չպետք է վարվի և պետք է գործ կատարի, ընդ որում՝  գործ կատարի ոչ թե ինչ-որ մեծ հավաքներ կազմակերպելով, այլ թեկուզ նաև լոկալ բնույթի, տեղ առ տեղ աշխատանքներ տանելով, ինչը  կարող է շատ արդյունավետ լինել հայկական տարբեր գաղթօջախների, տարբեր համայնքներում մեր  հայրենակիցների հետ հարաբերություններ հաստատելու, եղած հարաբերություններն ավելի սերտացնելու առումով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց  Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ատենապետ Հակոբ Ավետիքյանը՝ խոսելով Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման և այս ուղղությամբ Սփյուռքի նախարարության առաջնահերթությունների մասին։

Անդրադառնալով նաև Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի  հասցեին հնչող քննադատություններին՝ Հակոբ Ավետիքյանը նշեց․ «Հայաստանում մարդիկ կան, ովքեր սիրում են  հակադրվելու համար հակադրվել․ այդ մարդիկ օգտվում են թերևս այն բանից, որ նոր նախարարը շատ երիտասարդ է և դեռևս անփորձ,  բայց շատերը մոռանում են, որ  երիտասարդ նախարարի գլխավոր առավելությունը հենց երիտասարդ լինելն է, քանի որ  դա այն մեծ կապիտալն է, որ նման պետական պաշտոնյաներն ունեն և մյուս կողմից էլ՝ նրանք  պետք է անընդհատ նորը սովորեն,  ուսումնասիրեն և փորձ կուտակեն։  Կարծում եմ, որ մեզ մոտ  չափազանց շատ է  մարդկանց փնովելու, հեղինակազրկելու այդ բացասական երևույթը և դա կարծես  հայկական ներքին խասյաթի է վերածվել, այս տարիների ընթացքում մենք այդ բացասական  պրակտիկան բազմիցս տեսել ենք և գտնում եմ, որ դրանից պետք է ձերբազատվել»։

Այս համատեքստում մեր զրուցակիցը հավելեց նաև, որ նման մոտեցումներն իր գնահատմամբ՝ բացարձակապես ընդունելի  կամ ողջունելի չեն և նորանշանակ նախարարներին քննադատելու փոխարեն  պետք է  աջակցել՝  իրենց ղեկավարած ոլորտում առկա խնդիրներին արագ և արդյունավետ լուծումներ տալու հարցում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում