Monday, 06 05 2024
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է

Սարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին»

Երևանի ընդհանուր իրավաության դատարանի՝ Նոր Նորքի տարածքում գտնվող նստավայրում նորանշանակ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ սկսվեց Օնիկ Մկրտչյանի գործով դատական քննությունը:

27-ամյա Օնիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին Երևանում՝ Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի դիմաց, Օնիկ Մկրտչյանը վիճաբանել է 1953 թվականին ծնված Գագիկ Հովհաննիսյանի հետ:

Վերջինս հայտնի էր «Կուճի» մականունով: Ըստ տեղեկությունների՝ տուժողը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, այդ թվում նաև՝ իր եղբոր սպանության համար…

Ըստ այս գործով առաջադրված մեղադրանքի՝ դեպքի օրը, ժամը 12-ի սահմաններում իր տան առաջ գտնվող 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանը անհասցե հայհոյանքներ է տվել: Օնիկ Մկրտչյանը նրան դիտողություն է արել, ինչի արդյուքում վիճաբանություն է առաջացել:

Վիճաբանության ժամանակ Օնիկ Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, սևեռվող շեղբ ունեցող զսպանակային ծալովի դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հովհաննիսյանին, պատճառել է ծանր վնասվածքներ ձախ քունքային շրջանում, կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, վնասել է տուժողի սրտապարկը, սիրտը:

Տուժողի դիակը հայտնաբերվել է իր տանը՝ խոհանոցի հատակին:

Ստացած վնասվածքներից Գագիկ Հովհաննիսյանը մահացել է:

Օնիկ Մկրտչյանը դատարանում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելի մանրամասն ամբաստանյալն իր դիրքորոշումը կհայտնի գործի քննության ընթացքում:

Դատական այս նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդը: Չէին ներկայացել նաև վկաները:

Նիստի սկզբում մեղադրող դատախազ Է. Հարությունյանը միջնորդեց քրեական գործին կցել իրեղեն ապացույց հանդիսացող սևեռվող շեղբով դանակն ու դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը, որը նախաքննության ավարտին դեռ նախաքննական մարմինը չէր ստացել:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ կհարցաքննվեն վկաներն ու տուժողի իրավահաջորդը, կհետազոտվեն գործում առկա ապացույցները, կհարցաքննվի ամբաստանյալը:

Վկաների հարցաքննությունը կսկսվի հաջորդ նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում