Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Պաշտպանը Արկադի Վարդանյանին անվանեց ՀՀ նախագահի թեկնածու՝ ընդդիմադիր գործիչ անվանելու փոխարեն, ապա ներողություն խնդրեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը հոսանքազրկման պայմաններում: Արձանագրությունը կազմում է նիստի քարտուղարը՝ սղագրության եղանակով և ձայնագրիչի կիրառմամբ:

Գայանե Գալոյանը ներողություն խնդրեց թույլ տված անճշտության համար, երբ Արկադի Վարդանյանին ընդդիմադիր գործիչ անվանելու փոխարեն անվանել էր ՀՀ նախագահի թեկնածու:

Հոսանքազրկված դահլիճում անմիջապես չնկատվեց, որ կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը դահլիճում չէ: Նիստը նորից ընդմիջվեց՝ Սաֆտալյանին գտնելու համար: Պարզվեց՝ ամբաստանյալը «վերև էր բարձրացել»: Իջեցրին ու բերին:

Նիստը շարունակվեց:

Գայանե Գալոյանը ևս կոչ արեց, որ դատարանը ողջամիտ լինի, Արկադի Վարդանյանին արդարացնի, քանի որ նրա մեղքն ապացուցված չէ: Նրան հարկավոր է անմիջապես ազատել կալանքից:

Արկադի Վարդանյանը «աբսուրդ» անվանեց գործը:

Ասաց, որ Ավետյանին խորհուրդ է տվել իր ներընտանեկան ծանր կացության և անձնական դրամայի վերաբերյալ սցենար գրել: Շարքային կենցաղային բնույթի թեմա էր: «Այս գործը վկայում է, որ ԱԱԾ-ն իրականում ոչ մի կապ չունի ազգային անվտանգության հետ, այն պաշտպանում է ազգի նկատմամբ անօրինություններ գործողների անվտանգությունը»,- հայտարարեց Վարդանյանը:

Նա քաղաքական էքսկուրս կատարեց իր անցյալի էջերով: Ապա նկարագրեց, թե ինչպես են հարձակվել, իրեն դուրս շպրտել մեքենայից, նետել իրենց մեքենա ու այդպես առևանգելով՝ տարել Խանջյան: Հետո իր վարձած բնակարանում խուզարկություն են կատարել, ոչինչ չեն գտել:

Բուն մեղադրանքը, ըստ Արկադի Վարդանյանի, միայն ծիծաղ ու հեգնանք կարող է առաջացնել: Տուժողին չի ճանաչել՝ ո՛չ բարև, ո՛չ ցտեսություն:

Նախաքննական մարմինն ի սկզբանե ուղղորդված կատարել է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությունը:

Նախաքննական մարմինն էլ իր հերթին ուղղորդել է Վարուժան Սաֆտալյանին, ով իրական հանցավոր արարքներ է կատարել, բայց ընդհանրապես կալանքի տակ չի գտնվել:

Արկադի Վարդանյանն ուշ է գլխի ընկել, թե ինչու է նախաքննական մարմինն այդպիսի ջանասիրությամբ քաղաքական գործը դարձնում քրեական. որ հայտարարեն, թե, ահա, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը շարքային քրեական հանցագործ է:

«Իմ մոսկովյան ակտիվները, որ հուսով եմ՝ շուտով ինձ կհասնեն, կազմում են 40-50 հազար դոլար: Ինչպե՞ս կարելի է համատեղել իմ անձը և ներկայացված մեղադրանքը: Ինչի՞ն պիտի տիրանայի, ի՞նչ համաձայնության էի եկել Արսեն Ավետյանի հետ: Երկու տղամարդու բանավոր զրույցը դարձրել են մեղք ապացուցող հիմնավորում: Չկան խոսակցության սկիզբն ու վերջը: Ես այս իշխանություններին միշտ ընդդիմադիր եմ եղել, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից: Մենք այլևս երկիր չենք, մարդիկ իրենց երկրից չէին փախչի, բայց հիմա ամբողջ գյուղերով են փախչում: Բայց ներկա նախագահից մինչև հիմա հույսս չեմ կտրում: Լսում եմ նրա մտքերը՝ միջազգային ամբիոններից ասված, ու հիանում եմ: Նրա խոսքը վերաբերել է նաև դատաիրավական համակարգի բարեփոխումներին, բայց իրականում միջին օղակում սաբոտաժի են ենթարկում նախագահի կարևորագույն հանձնարարությունները…»:

Թվում էր, թե ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանը, նախագահի մասին դրական, խորապես հարգալից արտահայտվելով ու իր հույսերի մասին ակնարկելով՝ թափանցիկ մեսիջ էր ուղարկում՝ նախագահի միջամտությունն իր կարգավիճակին անուղղակի կերպով խնդրելով:

Արկադի Վարդանյանը գովաբանեց նաև նախագահող դատավորին, նրա պարկեշտ վերաբերմունքը՝ գործի ողջ քննության ընթացքում, հույս հայտնեց, թե միգուցե հենց այս դատարանը հենց այս գործով իր կայացրած արդարացի դատական ակտով խափանի երկրից կատարվող խայտառակ արտագաղթը:

Եթե ոչ՝ ամբողջ երկրի, ապա առնվազն երեք ամբաստանյալների համար ճակատագրական դատավճիռը կհրապարակվի այն բանից հետո, երբ դատարանը հաջորդ նիստին կլսի ամբաստանյալների վերջին խոսքը, կհեռանա խորհրդակցական սենյակ և դուրս կգա՝ դատական ակտը կայացրած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում