Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

«Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանից պետք է անցում կատարենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ինստիտուցիոնալ ձևով նրան մոտենանք»

«Եթե դիտարկենք, որ սա ժամանակավոր կառավարություն է, ապա ճիշտ կլինի խոսել կարճաժամկետ լուծումների մասին, բայց միևնույն ժամանակ մենք խնդիրներ ունենք, որոնք երկարաժամկետ ռազմավարության հետ են կապված», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ղեկավար Հակոբ Ավագյանը` անդրադառնալով նոր կառավարության առաջնահերթություններին կապված մասնավորապես ՓՄՁ սեկտորի զարգացման հետ։

Մեր զրուցակիցը  ուշադրություն հրավիրեց  այն հանգամանքի վրա, որ այս տարի արդեն ավարտվում է ՓՄՁ զարգացման ռազմավարության 2016թ-ի ծրագրի ժամկետը և արդեն ժամանակն է մտածելու նոր ռազմավարություն մշակելու մասին։

Այս համատեքստում Հակոբ Ավագյանը հավելեց նաև.

«Մենք այլևս շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանից պետք է անցում կատարենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ինստիտուցիոնալ ձևով նրան մոտենանք. ոլորտում ունենք ֆունդամենտալ խնդիրներ, որոնց լուծման համար հնարավորինս արագ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ` իրենց ասոցիացիան վերջին մի քանի օրվա ընթացքում բավականին շատ նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն  ծավալող իրենց գործընկերներից, ովքեր տեսնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները` ցանկություն են հայտնում Հայաստանում ներդրումներ անելու.

«Բացի այսպիսի փոփոխություններից` ցանկացած ներդրողի համար չափազանց կարևոր է նաև իր ներդրումների պաշտպանվածությունը և այստեղ արդեն անկախ դատական համակարգ ունենալու խնդիր ունենք, ինչին ևս նոր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի։ Բացի դրանից մեզ պետք են նաև բիզնես շահերի պաշտպանության այլընտրանքային անկախ մոդելներ, որոնք իրենց հերթին ևս ապահովության երաշխիք կհանդիսանան ներդրողների համար», – ընդգծեց Հակոբ Ավագյանը։

 

Մանրամասները` տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում