Saturday, 11 07 2026
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Հետո ի՞նչ կհրամայեք. Դավիթ Յուրչենկոյի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին

2015 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, փորձելով լուծել ազգային թիմի դարպասապահի խնդիրը, բանակցում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Դավիթ Յուրչենկոյի հետ: ՀՖՖ նախագահն օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն համաձայնել է միանալ Հայաստանի ազգային թիմին: Մասնավորապես, ՀՖՖ նախագահն ասել էր, որ Մալթայի և Մոլդովայի հետ առաջիկա ընկերական հանդիպումներին հրավիրվել են այն ֆուտբոլիստները, որոնք համաձայնել են կրելու մեր ազգային թիմի մարզաշապիկը: Հայրապետյանի այս հայտարարությունը անսպասելի էր և ինչ-որ տեղ զարմանալի:

Նշենք, որ Յուրչենկոն մեր հավաքականին չէր միանում, քանզի Ռուսաստանում գործում է լեգեոներների սահմանափակման մասին օրենք: Խաղալով Հայաստանի ազգային թիմում՝ Յուրչենկոն Ռուսաստանում կհամարվի լեգեոներ, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի ակումբում: Շատ է խոսվում լեգեոներների սահմանափակման մասին օրենքի հնարավոր փոփոխության մասին, բայց…

Սպասվածի համաձայն՝ Յուրչենկոն բավական արագ արձագանքեց Հայրապետյանի վերջին հայտարարությանը: «Նախևառաջ պետք է հաշվի առնեմ ակումբիս դիրքորոշումը: Խոսքը վերաբերում է լեգեոներ դառնալու խնդրին: Եթե նոր կարգավիճակը չբավարարի, ապա դեռ Հայաստանի հավաքականի մասին ստիպված կլինենք մոռանալ: Եթե հայտնվեմ Եվրոպայում, ոչ մի խնդիր չի լինի: Բազմիցս եմ նշել, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում: Ինձ համար դա նոր մարտահրավեր է: Սակայն, ինչպես արդեն նշեցի, ինձ համար առաջնային կլինի ակումբի դիրքը: Ո՞ւմ է Ռուսաստանում պետք լեգեոներ դարպասապահ: Այդ մասին հայտնել եմ նաև ՀՖՖ-ին: Մենք իսկապես խոսել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Քննարկել ենք այն պայմանները, որոնց դեպքում կհամաձայնեմ հանդես գալ հավաքականում»,- «Սպորտ Էքսպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Յուրչենկոն:

Ավելին՝ հայազգի դարպասապահը նշել էր, որ ամենևին իմաստ չի տեսնում մասնակցել Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: «Դրա իմաստը չեմ տեսնում: Գնալ՝ հավաքականին ծանոթանալու համա՞ր: Դա սխալ կլինի: Ես մարդկանց հուսախաբ կանեմ: Բազմիցս հայտնել եմ իմ դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Եթե հանկարծ վնասվածք ստանամ այդ ընկերական հանդիպումների ժամանակ՝ ակումբի փնտրտուքի այս փուլում, ո՞վ է առողջությանս մասին հոգալու: Ես կմնամ առանց թիմի, նաև՝ վնասվածքով: Դրանից հետո ի՞նչ կհրամայեք անել»,- ավելացրել է Յուրչենկոն:

Վերջինիս այս հայտարարությունից հետո կրկին անգամ համոզվեցինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և մասնավորապես Ռուբեն Հայրապետյանն ուղղակի ի զորու չեն լուծելու դարպասապահի հարցը: Ուստի մեծ է հավանականությունը, որ Ազգերի լիգայի խաղարկությանը կմասնակցենք ըստ էոթյան առանց դարպասապահի: Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո ՀՖՖ-ն պետք է լուրջ ծրագիր ունենար այս բացը լրացնելու հետ կապված:

Կարելի էր դրսից հրավիրել նորմալ դարպասապահի և նրան 3 մրցաշրջան Հայաստանի առաջնությունում խաղացնելուց հետո, այսպես ասած, նատուրալիզացնել: Որպես օրինակ կարող ենք բերել Մարկոս Պիզելիին: Ժամանակին նատուրալիզացվել էր նաև կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեն: Վերջինս ելույթ էր ունեցել Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, նույնիսկ ազգային թիմում: Այդուհանդերձ, չդիմանալով ռեժիմի ճնշմանը, Բետեն ուղղակի փախել էր Հայաստանից: Ադրբեջանում նատուրալիզացիայի միջոցով ազգային թիմ են ընդգրկել բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստների, և այսօր հարևան երկրի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ֆավորիտների շարքում է դասվում:

Կարծում ենք՝ պարզ է, որ նատուրալիզացիայի ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է պայմանավորվել ակումբներից մեկի հետ, գումար ծախսել և այլն… Ինչպես համոզվել ենք, ՀՖՖ-ն, որը ըստ էության Հանրապետական կուսակցության կցորդն է, ամենևին էլ չի ցանկանում գումար ծախսել արդյունքի հասնելու համար: Պարզագույն օրինակ. 16 տարիների ընթացքում ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականը վստահել է Եվրոպայի «ճ կլասի» մարզիչների, ինչպիսիք են, օրինակ, Հենկ Վիսմանը, Բեռնար Կազոնին, Յան Պոուլսենը, Բեռնար Շալանդը… ՀՀԿ-ն և այս կուսակցության մաս կազմող Հայրապետյանը գումար են ծախսում միայն ու միայն ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելով քաղաքացիներին:

Հետաքրքիր է՝ եթե չլիներ Յուրչենկոն, ապա ինչ քայլեր պետք է ձեռնարկեր ՀՖՖ-ն դարպասապահի խնդիրը լուծելու համար: Պատասխանը, կարծում ենք, պարզ է: Պարզ չէ մի բան. եթե Հայրապետյանը վերջնական համաձայնության չէր եկել Յուրչենկոյի հետ, ապա ինչու էր հայտարարել, որ հրավիրված բոլոր ֆուտբոլիստները պատրաստակամություն են հայտնել թիմին: Ի՞նչ տվեց ՀՖՖ նախագահի այս «ֆինտը»: Հարց, որի պատասխանը գիտի միայն ՀՖՖ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում