Մեքսիկայի իշխանությունները որոշել են արգելք սահմանել երկրի դպրոցներում վնասակար սննդի վաճառքի վրա՝ հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Պաբլո Կուրի Մորալեսը:
Որոշումն ընդունվել է կառավարության՝ ճարպակալման կանխման և դրա դեմ պայքարի շրջանակներում:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսական կազմակերպության տվյալներով՝ Մեքսիկան համարվում է ավելորդ քաշից ամենից շատ տառապող մարդկանց երկիր (մեծահասակների ավելի քան 32%-ը): Այդ ցուցանիշները գերազանցել են ԱՄՆ-ի տվյալները, որտեղ համանման ցուցանիշը 31.8% է:
Արգելքը ուժի մեջ կմտնի 2014-ի մարտից: Ներկայում երկրի առողջապահության ու կրթության նախարարությունները կազմում են այն սննդամթերքների ցանկը, որով պետք է հետագայում սնվեն մեքսիկացի դպրոցականները:










































