Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

«Ես հակապուտինյան ոչինչ չեմ արել ». Քոչարյանի խնամին՝ Պուտինի Հայաստան կատարած այցի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռոբերտ Քոչարյանի խնամի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով «շատ նորմալ» է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դրոշակներով ու մարդկանց փողոցներում կանգնեցնելով դիմավորելու նախաձեռնությունը: 

  Պարոն Բադալյան, ինչպե՞ս կգնահատեք, որ երեկ ոստիկանությունը բավական մարդ է ձերբակալել՝ հակապուտինյան ակցիաներ անելու համար:

 – Ես տեղյակ չեմ՝ երեկ ինչ է կատարվել, ես չեմ եղել փողոցում, որ տեղյակ լինեմ: Ես տեղյակ չեմ՝ ով է ձերբակալվել, ինչու է ձերբակալվել: …Ես հակապուտինյան ոչինչ չեմ արել: Ես եղել եմ ԱԺ նիստի, որից հետո գնացել եմ մեր տուն: Եւ պարտականություն չունեմ, որ գնամ փողոց, տեսնեմ՝ ով ում ա բռնել կամ ինչի ա բռնել:

 – Բայց չէ որ Դուք պատգամավոր եք, հասարակական գործիչ, պիտի տեղյակ լինեիք, պիտի այդ մարդկանց կողքին լինեիք:

 – Այդ մարդկանց կողքին ես չէի կարող լինել, բայց նրանք նոր Հայաստանի քաղաքացի են, որոնք ունեն իրենց պահանջները, ինչ են ասել, տեղյակ չեմ, որ մեկնաբանեմ: Ես շուրջ 15 տարի հայ-ռուսական հանձնաժողովի անդամ եմ, Ռիժկովի հետ եղել ենք համանախագահներ, ձեւավորել ենք հայ ռուսական հասարակական կառույց: Էնպես որ իմ կողմնորոշումը հստակ է:

 – Պարոն Բադալյան,  իսկ ինչպե՞ս կգնահատեք Պուտինի այցի հետ կապված ժողովրդին դրոշակներով դուրս հանելը, արդյոք նման ընդունելության հարկ կա՞ր:

 – Եթե Դուք հարցնում եք իմ կարծիքը, դա շատ նորմալ ա: Ես կառավարել ու ղեկավարել եմ մի գործարան, որտեղ աշխատել ենք միշտ Ռուսաստանի հետ: Ունեցել ենք հարյուրավոր պարտնյորներ, որոնց հետ կարողացել ենք աշխատել: Եվ այսօր տնտեսական այն ոլորտը, որ կապված է հայ-ռուսական հարաբերությունների հետ, չունենք այլ երկրների հետ, իսկ այսօր երկրի համար աշխատանքն է կարևոր և սոցիալական հարցը լուծելը:

 – Պարոն Բադալյան, Դուք աշխատել եք Խորհրդային Միության ժամանակ, իսկ հիմա մենք սուվերեն  պետություն ենք: Չե՞ք կարծում, որ մի քիչ ստրկամտության հոտ է գալիս մարդկանց փողոցներ հանելով ու դրոշակներ բաժանելով՝ ընդունելու մի երկրի նախագահի, որը ստիպել է մեզ մտնել Մաքսային միություն:

 – Դա Ձեր կարծիքն է, որ որևիցե մեկը ստիպել է, Հայաստանի Հանրապետության իշխանությանը որևիցե մեկը չի ստիպել որևիցե տեղ մտնելու: Դա էսօր մեր տնտեսական և քաղաքական շահերից ելնելով ժողովուրդն իր կամքն էր արտահայտում և դուրս էր եկել փողոց: Որևիցե մեկին իմ ընդհանուր ծանոթներից չէին ասել, ստիպել` դուրս եկեք, դրոշակներով դիմավորեք:

 – Կարծում եք` Հայաստանի քաղաքացին ոչ մի հոգս չունի և Պուտինի այցով այնքան է ոգևորված, որ կարող էր դրոշակներով դուրս գալ փողո՞ց:

 – Այո, այո:

– Իրո՞ք հավատում եք դրան:

 – Շատ եմ հավատում, որովհետև Հայաստանի քաղաքացիների մեծ մասն այսօր աշխատում են հայ-ռուսական տնտեսական դաշտում և ողջունում են մեր միասնությունը Ռուսաստանի հետ, բայց պահպանելով մեր սուվերենությունը: Էսօր միլիոն ու կես և ավելի հայեր ապրում են Ռուսաստանի տարածքում:

 – Հայերը Ռուսաստանում իրենց աշխատանքով են ապրում, պարոն Բադալյան, ձրի Ռուսաստանը ոչ մեկին չի կերակրում:

 – Իսկ կարո՞ղ է պատահի ձրի որևիցե մեկը կերակրում է:

 – Ուզում եմ ասել, մարդիկ այնտեղ իրենց մի կտոր հացն են վաստակում: Այնպես չի, որ իրենք արտոնյալ պայմաններում են ապրում Ռուսաստանում ու այստեղ էլ պիտի դրոշակներով դիմավորեն ՌԴ նախագահին, ինչը նրանց, թերևս, ավելի շատ հարկադրել են:

 – Դուք մի մարդու հետ եք խոսում, որը մեծ ուրախությամբ ընդունում է մեր Հայաստան-Ռուսաստան միասնությունը: Տնտեսական դաշտը զարգացնել մենք կարող ենք Ռուսաստանի հետ: Մենք էսօր Եվրոպայում չունենք անելիք տնտեսական ոլորտում:

 – Այսօր մեր տնտեսական թիվ մեկ գործընկերը Եվրոպան է և ոչ թե Ռուսաստանը:

 – Ինչո՞ւ, հումք վաճառելո՞վ, էս ո՞ր թիվն է: Ես և տնտեսական, և ստրատեգիկ ոլորտի մասին եմ խոսում: Եվ էսօր, եթե կա ինչ-որ մի բան, որը պահպանում է Հայաստանի անվտանգությունը, ես ռուսների հետ միասին եմ դա տեսնում:

 – Ասել է թե` մենք ի զորու չենք ոչ մեր տնտեսական հարցերը լուծել աշխարհի հետ, ոչ մեր անվտանգությո՞ւնն անգամ ապահովել:

 – ԱՄՆ-ն այսօրվա իր կարգավիճակով և հզորությամբ բացարձակապես չի կարող պահպանել իր անվտանգությունը, ինչ մնաց Հայաստանը, որը շրջապատված է իր ոխերիմ թշնամիներով:

 – Այ, Դուք ասում եք` մեզ որևէ մեկը չի պարտադրել մտնել Մաքսային միություն, սակայն Հայաստանի իշխանությունը չորս տարի բանակցում էր ԵՄ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու համար: Ձեր կարծիքով՝ այդ բանակցությունները ֆա՞րս էին:

 – Ոչ, հիմա էլ է շարունակվում դա, և դա կունենա իր արդյունքները:

 – Սակայն փաստ է, որ որևէ բան չստորագրվեց:

 – Մասնակցել էր նաև Ուկրաինան, և որևիցե մեկը չստորագրեց, ինչու եք Դուք վերցնում մենակ Հայաստանը: Կան քաղաքական խնդիրներ, և կան տնտեսական խնդիրներ: Ես համարում եմ, որ Մաքսային միության մեջ է մեր երկրի տնտեսական զարգացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում