Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Ղարաբաղը հեղափոխությունից հետո. ո՞վ կբանակցի Ալիևի հետ՝ Փաշինյա՞նը, թե՞ Կարապետյանը

Այսպիսով, Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից, և տեղի ունեցած ֆորս-մաժորը ի չիք դարձրեց բոլոր կանխատեսումները ոչ միայն Հայաստանի հետագա ներքին զարգացման, այլև արտաքին քաղաքականության և մասնավորապես ղարաբաղյան բանակցությունների մասին: Ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը իր մի քանի տասնյակ աջակիցներով քայլարշավ էր իրականացնում Հանրապետության մարզերում, փորձագետները խոսում էին այն մասին, որ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությունից և Հայաստանում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո բանակցային երկու գործընկերները, լուծելով իրենց ներքին խնդիրները, կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ նախկին տրամաբանությամբ: Բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և այս պահին կա երկու պաշտոնյա, ովքեր կարող են բանակցել հայկական կողմից Ադրբեջանի հետ: Մեկը նախագահ Արմեն Սարգսյանն է, մյուսը՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Սակայն իրավիճակը կարող է շատ արագ փոխվել: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ ապրիլի 25-ին հանդիպելու և բանակցելու է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ օրեր առաջ իր կողմից առաջարկված օրակարգի շուրջ: Ըստ Փաշինյանի ներկայացրած պահանջների՝ Ազգային ժողովը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո էլ հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ազդակներ Մոսկվայից

Այսպիսով, չի բացառվում, որ հաջորդ շաբաթ վարչապետի պաշտոնակատար ընտրվի Նիկոլ Փաշինյանը՝ դառնալով երկրի ղեկավար: Թեև կա նաև մյուս տարբերակը՝ վարչապետի պաշտոնում կարող է հաստատվել Մոսկվայի աջակցությունը վայելող Կարեն Կարապետյանը: Դա, իհարկե, կախված է մի շարք հանգամանքներից, թե ինչպես կընթանան բանակցությունները, կհաջողվի արդյոք Փաշինյանին պահպանել կրիտիկական զանգվածը հրապարակում և դրա միջոցով ճնշում գործադրել գործող իշխանության նկատմամբ և այլն: Բայց այս իմաստով կարևոր են այն ազդակները, որոնք գալիս են Մոսկվայից: Ռուսաստանը Հայաստանի տասնօրյա ցույցերի ժամանակ զարմանալիորեն պասիվ էր թե՛ պաշտոնական, թե՛ մեդիայի մակարդակում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Մոսկվան էլ ավելի տարօրինակ վարքագիծ դրսևորեց: Ռուսաստանում հիստերիա չբարձրացրեցին Փաշինյանի թավշյա հեղափոխության կապակցությամբ և այն չանվանեցին Արևմուտքի դավադրությունը, այլ շատ դրական գնահատեցին տեղի ունեցածը:

«Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ՝ չնայած ծայրահեղ հակասությունների, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

Հիմա արդեն ռուսական մամուլը սկսել է ակտիվորեն շրջանառել Կարեն Կարապետյանի անունը՝ որպես վարչապետի թեկնածուի: «Իզվեստիան», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Կարապետյանը, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նշանակվել է վարչապետի պաշտոնակատար, այս պահին համարվում է վարչապետի ամենահարմար թեկնածուն, քանի որ ունի ժողովրդականություն և միաժամանակ ներկայացնում է գործող իշխանությունը:

Ի՞նչ հայացքներ ունի Փաշինյանը

Ղարաբաղյան խնդրի տեսանկյունից գլխավոր հարցն այն է, թե այս զարգացումներն ինչպե՞ս կազդեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացի վրա: Անցումային այս շրջանում կլինե՞ն բանակցություններ, կամ եթե Փաշինյանն ի վերջո իր կողմնակիցների հետ միասին գա իշխանության, ի՞նչ քաղաքականություն նա կորդեգրի ղարաբաղյան բանակցություններում: Ի՞նչ գիտենք ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի հայացքների մասին:

Փորձագետներն առայժմ դժվարանում են պատասխանել այս հարցերին՝ ասելով, որ ներկայիս իրավիճակը շատ անորոշ է, հայտնի չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպես կավարտվեն Փաշինյան-Կարապետյան բանակցությունները, կլինե՞ն խորհրդարանական նոր ընտրություններ, թե ոչ:

Առաջնայինը ներքաղաքական իրադրությունն է

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմայի առնչությամբ նշեց հետևյալը. «Այժմ դժվար է կանխատեսել, որովհետև մենք էլ ենք սպասում Կարապետյանի և Փաշինյանի բանակցություններին: Փաշինյանը խոսում է ժողովրդական կառավարության մասին: Այս պահին ժամանակավոր կառավարությունը գլխավորում է նախկին առաջին փոխվարչապետը՝ Կարեն Կարապետյանը: Ենթադրվում է հետևյալ սխեման, որ այս ժամանակավոր կառավարությունը կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի նոր կաբինետը: Սա ժողովրդավարական տրամաբանությունն է: Եթե Փաշինյանը պնդում է, որ հրաժարական տա ողջ կառավարությունը, և ձևավորի իր կառավարությունը, որն ընտրված չէ և որն ինքն է հայտարարում խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը, ապա դա ժողովրդավարական բոլոր ընթացակարգերի խախտում է, և այդ դեպքում առաջանում է բոլորովին անկանխատեսելի իրավիճակ Հայաստանի ներսում: Այսպիսով, առաջնայինը Հայաստանի ներքաղաքական իրադրությունն է և հետագա զարգացումների հեռանկարը, թե ինչպե՞ս նրանք կպայմանավորվեն Փաշինյանի հետ, և արդյոք Փաշինյանը չի՞ անցնի ժողովրդավարական ընթացակարգի «կարմիր գիծը»: Եթե նրան հաջողվեց ժողովրդավարական ճանապարհով հասնել Սերժ Սարգսյանի հեռացմանը, ապա հետո նա կարող է անցնել «կարմիր գիծը», և ես դժվարանում եմ կանխատեսել, թե ինչպես այդ դեպքում իրենց կդրսևորեն Երևանի սահմանադրական իշխանությունները»:

Բաքուն զգուշացում է ստացել

Ղարաբաղի հարցն այստեղ երկրորդական գործընթաց է: Տարասովի խոսքերով՝ իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանը, չնայած բարդ բանակցություններին, չի հանձնել որևէ դիրք Ղարաբաղի հարցում: Միակ բացթողումը Ապրիլյան պատերազմն էր, որը հաջողվել է հանգցնել Ռուսաստանի օգնությամբ:

«Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն զգուշացում է ստացել չօգտվել այս իրավիճակից և չգնալ սրացման ղարաբաղյան ճակատում, որովհետև եթե այս իրավիճակում Ադրբեջանը հարված հասցնի, դա կհամախմբի հայերին, և Փաշինյանը կկորցնի իր կարևորությունը: Գլխավորը նրանց համար կլինի հայրենիքը պաշտպանելը: Երկրորդը, Ադրբեջանում տեղի ունեցած ավտորիտար ընտրությունները Արևմուտքում, մեղմ ասած՝ բացասաբար են գնահատվել: Ադրբեջանը համարվում է ավտորիտար ռեժիմ, և եթե ավտորիտար Ադրբեջանը հարվածի դեմոկրատական Հայաստանին, ապա, բնականաբար, Ադրբեջանը չի ստանա միջազգային աջակցություն: Եվ այս իրավիճակում Ադրբեջանը ձեռնպահ կմնա: Երրորդը, իսկապես եթե Սերժ Սարգսյանը պահպաներ իր իշխանությունը, նա կմնար Հայաստանի գլխավոր բանակցողը Ղարաբաղի հարցում: Նա շատ լավ գիտի այս խնդիրը, երկար տարիներ ուսումնասիրում է, գիտի նրբերանգները, բաց և փակ պայմանավորվածությունները Ալիևի հետ: Ո՞վ հիմա կբանակցի ադրբեջանական կողմի հետ, և ունե՞ն արդյոք նոր ուժերը հայեցակարգ: Փաշինյանի մոտեցումները Ղարաբաղի հարցում այնքան էլ պարզ չեն: Ես չգիտեմ, թե ինչ է նա ուզում: Հայտնի չէ նաև այն, թե Սարգսյանի իրավահաջորդները նահանջե՞լ են նրա դիրքերից, թե՞ ոչ: Ո՞վ է վարելու բանակցությունները: Հետո, կլինե՞ն ընդհանրապես բանակցություններ, որովհետև քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է: Որքան երկար այն կտևի՝ ոչ ոք չգիտի: Այն կարող է տևել մինչև այս տարվա վերջ, և այս պայմաններում ո՞վ լիազորություններ կունենա բանակցել Բաքվի հետ ղարաբաղյան հարցի շուրջ: Ինձ թվում է՝ բանակցություններ կլինեն և դրանք կկրեն զուտ խորհրդանշական բնույթ»,- ավելացրեց Տարասովը:

Փաշինյանի մոտեցումները ղարաբաղյան հարցում

Իսկապես, Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերի, հանրահավաքների ժամանակ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չանդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերին և մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, թեև իր նախկին ելույթներում և հոդվածներում բազմիցս խոսել և գրել է այս հիմնախնդրի մասին: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ նա ավելի արմատական մոտեցումներ ունի Ղարաբաղի հարցում, քան Սերժ Սարգսյանն ու պաշտոնական Երևանի ներկայիս ներկայացուցիչները: 2016 թ. հուլիսյան դեպքերի ժամանակ և 2017 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանը և իր կողմնակիցները քննադատում էին Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները՝ ղարաբաղյան հարցը փոխզիջումային տարբերակով լուծելու մասին: Մասնավորապես, 2016 թ. հուլիսյան հանրահավաքներից մեկի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է Լավրովյան պլան անունով: Դա մի խայտառակ լուծում է ՀՀ-ի համար, և այդ լուծման համաձայնվելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում