Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

«Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է և նա ժամանակին խելք ունեցավ Քադաֆիի կամ Չաուշեսկու ճակատագրին չարժանանալու համար»

«Եթե ժողովուրդը դիմել է խաղաղ անհնազանդության ցույցերի, ապա աշխարհում չկա նախադեպ, երբ խաղաղ ցույցերի դեմ որևէ մեկը չընկրկի․ ամենադժվարն այն է, որ ժողովուրդը գնա այդ քայլին, իսկ եթե արդեն գնացել էր, ապա Սերժ Սարգսյանը վերջացած-պրծած մարդ էր, և այս առումով նրա հրաժարականը թերևս ինձ համար կանխատեսելի էր»,

– «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ներկայացրած հրաժարականին։

«Սերժ Սարգսյանն այդպես էլ իրավիճակը չհասկացավ և վերջում էլ գնալիս փորձում էր ասել, թե ինքն ուներ մի քանի տարբերակ, սակայն դրանք չարեց և այլն, և այլն, բայց ըստ իս, նա ուներ ընդամենը երկու տարբերակ՝ ժամանակին հանձնվել և հեռանալ, կամ չհանձնվել և արժանանալ Չաուշեսկու կամ Քադաֆիի ճակատագրին, բայց նա վախկոտ մարդ է և գոնե ժամանակին խելք ունեցավ՝ քայլ արեց և, փառք Աստծո, առանց վատ սցենարի սա վերջացավ․ կրկնում եմ՝ չի եղել գեթ մեկ դեպք աշխարհում, որ խաղաղ անհնազանդության դեմ որևէ մեկը դիմանա»,- հավելեց քաղաքագետը։

Վերջինիս դիտարկմամբ՝ այս նոր փուլում, եթե Նիկոլ Փաշինյանին հետաքրքրի միայն վարչապետ դառնալու հարցը, ապա Հայաստանում որևէ բան չի փոխվի։ Մանվել Սարգսյանի խոսքերով՝ եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացնի համոզիչ ծրագիր, թե, օրինակ, ինչու է նա ուզում վարչապետ դառնալ, ապա այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի կանխատեսել հետագա զարգացումները։

«Այս պահի դրությամբ ես դեռևս որևէ բացասական բան չեմ տեսել այդ մարդուց, և նա շատ փայլուն կազմակերպել ու առաջնորդել է ժողովրդին այս օրերի ընթացքում, բայց այնպես է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը դա միայն սկիզբն էր, առաջին խնդիրը, և դեռ որևէ բան Փաշինյանից չենք լսել, թե ինչու է ցանկանում վարչապետ լինել կամ որն է լինելու նրա ծրագիրը»,- նկատեց քաղաքագետն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Ծառուկյան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք ժողովրդի կողմն են անցնում՝ 31 պատգամավոր իրենք ունեն ԱԺ-ում, 9 պատգամավոր «Ելք»-ն է, և եթե մի 10 պատգամավոր էլ կանգնի նրանց կողքին, ապա, ըստ էության, խորհրդարանում մեծամասնությունը կանցնի ժողովրդին, և այդ ժամանակ արդեն կարող ենք խոսել նաև որակական փոփոխությունների մասին, ու շարմազանովներն ու մյուս ՀՀԿ-ականները կդառնան արդեն երկրորդական»։

Անդրադառնալով նաև ապրիլի 25-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպմանը, մեր զրուցակիցը ընդգծեց, որ դա դրական է գնահատում՝ բանակցություններ պետք է լինեն, սակայն ըստ Սարգսյանի՝ խնդիրն այստեղ այլ է․

«Ինձ հետաքրքրում է, թե բանակցողներն ինչի՞ շուրջ են խոսելու՝ իրար մեջ պաշտոններ բաժանելո՞ւ, նախարարական պորտֆելներ իրար մեջ կիսելո՞ւ, թե՞ ինչ, բայց ո՞ւմ է դա հետաքրքիր․ ժողովրդին սա բացարձակապես չի հետաքրքրում, ժողովրդին պետք է հետաքրքրի, հուզի պետականաշինության ծրագիրը, օլիգարխիայի վերացումը, կապիտալի և իշխանության բաժանումը և մի շարք նմանատիպ այլ հարցեր․ եթե նման խնդիրներ օրակարգում կան, ապա դրանք արդեն լուրջ բաներ են, որոնք կարելի է քննարկել, իսկ եթե ոչ, ուրեմն հեչ կարևոր չի, թե ով է պաշտոնից ընկել, ով է պաշտոն ստացել, ով ուր է գնացել և այլն»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքերով՝ առաջիկայում քաղաքական քննարկումները հենց այս հարցերի շուրջ պիտի ընթանան, քանի որ մեր հանրությունն այլևս գիտակից է դարձել, և նման շարժումները, նման գործընթացները հանրային մթնոլորտը փոխում են, դիսկուրսները փոխում են, և հենց այդ դիսկուրսների մեջ պետք է նշմարվի այն ճանապարհը, որով այսուհետ մեր պետությունը պիտի առաջ գնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում