Friday, 17 07 2026
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան

Էվոլյուցիայի և ռևոլյուցիայի խաչմերուկում. «բարիկադային» Հայաստանի ուրվականը

Վերջին երկու օրերին իշխանության և ցուցարարների երկխոսության մասին խոսում են գրեթե բոլորը: Երեկ նման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Արմեն Սարգսյանը:

Երկխոսությունը թերևս անհրաժեշտություն է` միակ ճանապարհը, որը թույլ կտա էսկալացիան հանգուցալուծել խաղաղ ճանապարհով` հասարակության ակտիվությունը և սուբյեկտության որոշակի վերականգնումը դարձնելով քաղաքական և տնտեսական բարեփոխումների լուրջ ազդակ: Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական հակամարտության հիմնական կողմերը` իշխանություններն ու փողոցային շարժման ղեկավարությունը հանդես չեն գալիս քաղաքական ուղերձներով, ինչը հնարավոր երկխոսության օրակարգը մշուշոտ է դարձնում:

Ինչի՞ շուրջ են զրուցելու իշխանությունները և, այսպես կոչված, հեղափոխականները, որոնցից մեկի միակ կենսունակ հենարանը ոստիկանական ռեսուրսն է, մյուսինը` փողոցը, որի էներգիան առայժմ ծառայեցվում է բացառապես աղմկոտ ակցիաների կազմակերպմանը: Իշխանությունները կառչած են 2017-ի ապրիլի 2-ով փաստաթղթավորված ստատուս-քվոյին` չնկատելու տալով փողոցում ծավալվող իրադարձությունները, որոնք առնվազն խմբագրում են խորհրդարանական ընտրությունների հետևանքները: Թավշյա հեղափոխության առաջնորդները մերժում են քաղաքական լեգալ բոլոր գործիքները` անտեսելով այն հանգամանքը, որ փողոցն ընդամենը հանրային տրամադրությունների տրանսլյատոր է, որը քաղաքական արդյունք կարող է դառնալ միայն ինստիտուցիոնալիզացվելու միջոցով:

Էվոլյուցիան կամ ռևոլյուցիան տեսականորեն կարող են ընդհանուր կետեր ունենալ, եթե իրենց հիմքում ունեն քաղաքական բաղադրիչ: Իշխանությունների պատկերացրած էվոլյուցիան ենթադրում է ընդդիմախոսության բացառում և կոնսենսուս օլիգոպոլ համակարգի շուրջ: Սա, ըստ էության, լճացում է, որի հետ չի ուզում համակերպվել ալեկոծվող փողոցը:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած թավշյա հեղափոխությունը ոչ թե այլընտրանքի տեսլական է, այլ փողոցի դիկտատուրայի հաստատում քաղաքական և ընտրական ինստիտուտների նկատմամբ:

Այսօրվա իշխանությանը և փողոցին տիրապետում են ավտորիտար մտածողություն ունեցող գործիչներ, ինչը բացառում է քաղաքական երկխոսությունը` ռացիոնալ օրակարգով և ողջամիտ լուծումներով:

Միակ տեսանելի փոխզիջումը, որը կարող է տեղի ունենալ իշխանության և փողոցի միջև՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է: Սակայն նույնիսկ այս ելքը կարող է չաշխատել, որովհետև, այսպես կոչված, զինադադարը թուլացնելու է իշխանությունների և հեղափոխականների «կենսունակությունը»` նրանց կտրելով անտագոնիզմի «սնուցման աղբյուրից»:

Պատային վիճակը չի հաղթահարվի, և իրական երկխոսության նախադրյալներ չեն ստեղծվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը կամ ընդդիմությունը մայրաքաղաքի փողոցներում «բռնոցի» կամ «պահմտոցի» խաղալու փոխարեն, չեն «բացվել» հասարակության, այսպես կոչված, ավելի լայն շերտերի, հատկապես` արժեք ստեղծող միջին խավի համար:

Քանի հասարակության ինքնաբավ այս շերտը իրեն օտարված է զգում երկրի կառավարման գործընթացից կամ փողոցային հեղափոխությունից, երկրում անհնար է ակնկալել որակական փոփոխություն` ռացիոնալ երկխոսության և ողջամիտ լուծումների ելքով:

Հայաստանի քաղաքական և ընտրական ինստիտուտներն արնաքամ են լինում էվոլյուցիայի և ռևոլյուցիայի խաչմերուկում` մոտեցնելով ոչ թե երկխոսությունը, այլ բարիկադների բախումը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում