Friday, 03 05 2024
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել

Սերժ Սարգսյանի խորհրդավոր ակնարկն ու նոր ժամկետը

Կարող եք գրառել խոսքերս, առավելագույնը երկու տարի անց լինելու է իրավիճակ, երբ որևէ մեկի մտքով չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ երրորդ ժամկետ:

Զուտ մեխանիկորեն Սերժ Սարգսյանի հայտարարությունը պարզ է՝ վարչապետը չունի առաջնային մանդատ, և առնվազն դե յուրե իշխանությունը պատկանում է խորհրդարանին, վարչապետը ենթակա է խորհրդարանին: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեպքում դե ֆակտո իրականությունը լինելու է լիովին հակառակը՝ խորհրդարանն է ենթարկվելու վարչապետին, առավել ևս, որ նրա անմիջական ենթակայության տակ են գործելու ուժային կառույցները, իրավապահները: Իհարկե, վարչապետը խորհրդարանին է ենթակա այդ փաթեթով, սակայն խնդիրն այն է, որ դե ֆակտո իրականությունը ձևավորվելու է առնվազն հոգեբանական և իներցիոն մտածողական գործոնների շնորհիվ, որն էլ բուն իշխանությունը կենտրոնացնելու է Սերժ Սարգսյանի ձեռքում:

Ահա այստեղ է, որ հարց է առաջանում, թե երկու տարիների, այն էլ՝ առավելագույնը երկու տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ինչ է փոխելու, որպեսզի փոխվի ընկալումը, և հանրությունը լինի համոզված, որ գործ ունի ոչ թե երրորդ ժամկետի, ոչ թե նախագահական դե ֆակտո իշխանության հետ, այլ իսկապես խորհրդարանական կառավարման մոդելի, որտեղ խորհրդարանն իսկապես առաջնային մանդատի կրող իշխանությունն է, իսկ վարչապետը՝ ենթական: Երկու տարի անց՝ ապրիլին, խորհրդարանը լինելու է նույնը, հետևաբար նույնն է լինելու մեծամասնությունը: Ուրեմն ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, որից կերևա, այն էլ համոզիչ, որ իշխանությունն իսկապես խորհրդարանի ձեռքին է, և Սերժ Սարգսյանն ընդամենը ենթարկվում է խորհրդարանական մեծամասնությանը: Խորհրդարանական ներկայիս մեծամասնությունը պետք է ենթարկվի հոգեբանական ներգործությա՞ն ու երկու տարի անց հասկանա, որ ինքն է որոշողը, ոչ թե Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանին հենց դրա համար են նաև միաձայն առաջադրել վարչապետի պաշտոնում, որպեսզի որոշումների կայացման պատասխանատվությունը մնա հենց նրա վրա, այսինքն՝ այսպես ասած, պահպանվի կոնֆիգուրացիան, որովհետև Հայաստանին սպասվում են ներքին ու արտաքին քաղաքականության իսկապես բարդ ժամանակաշրջաններ և մարտահրավերներ, որտեղ մեծանալու է քաղաքական պատասխանատվության գինը: Մյուս կողմից, սակայն, Սարգսյանը նաև դա է ներառել այն մոտիվացիոն հիմքերում, որոնց վրա կառուցվել է կառավարման մոդելի փոփոխությունը:

Բանն այն է, որ Սարգսյանը հենց այդ մարտահրավերների սպասումով փորձել է ձևավորել համակարգ, որտեղ բարդ որոշումների քաղաքական դե յուրե պատասխանատվությունն այլևս մեկ մարդու վրա չէ, ինչպես նախկին մոդելում: Բայց նաև հենց սա հասկանալով է, որ համակարգը միաբերան ու միաձայն, ըստ էության՝ խնդրելով պահանջեց, որ Սարգսյանը մնա, և ոչինչ չփոխվի: Իհարկե, Սարգսյանն էլ, մեղմ ասած, չդիմադրեց դրան:

Այս համատեքստում, ի դեպ, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում փողոցում ծավալված բողոքի և անհնազանդության շարժման ֆոնին, որը իշխող համակարգում սրում է քաղաքական պատասխանատվության ու ենթակայության խնդիրները: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու առաջադրվելու ընթացքում հայտարարեց, թե անձնական պատասխանատվությունից փախչող չէ և չի եղել երբեք և դեմ է, երբ մարդը չունի դե յուրե իշխանություն, բայց դե ֆակտո կառավարում է: Սարգսյանն ակնարկում էր, որ ՀՀԿ նախագահի պաշտոնով բավարարվելը կլիներ քողարկված կառավարում և պատասխանատվությունից խուսանավում, և ըստ այդմ՝ ընտրել է վարչապետի տարբերակը:

Բայց առաջանում է հարց՝ եթե ՀՀԿ նախագահի պաշտոնում լինելով նա, այդուհանդերձ, լինելու էր դե ֆակտո ղեկավարը և խոստովանում է, փաստորեն, դա, ապա առավել ևս դե ֆակտո ղեկավար կլինի ՀՀԿ նախագահի պաշտոնով հանդերձ նաև վարչապետի պաշտոն ունենալու դեպքում: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը երկու տարի անց ունի թերևս իրապես համոզիչ կերպով «երրորդ ժամկետի» տարբերակի հերքում ներկայացնելու, խոշոր հաշվով, մի տարբերակ՝ ներկայացնել հրաժարական վարչապետի պաշտոնից ու ՀՀԿ նախագահի պաշտոնից:

Արդյո՞ք Սարգսյանն ակնարկում է, որ երկու տարի անց մտադիր է թողնել վարչապետի պաշտոնը, թե՞ ներկայիս ստեղծված լարված իրավիճակում փորձում է անել, այսպես ասած, բազմիմաստ ակնարկներ ու մեսիջներ հղել՝ ակնկալելով, որ երկու տարի անց հնարավոր կլինի գտնել արդեն այդ ժամանակի իրավիճակից բխող և անհրաժեշտ բացատրություններ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում