Saturday, 18 07 2026
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

Մեղմ ասած` անարդարություն

Մենք չգիտենք` ինչ է Մաքսային միությունը և չենք կարող կարծիք հայտնել՝ լավ է այնտեղ մտնելը, թե վատ: Այս արտահայտությունը Հայաստանում լսելի է թե շատ քաղաքական ուժերի, թե շատ հասարակական խմբերի ու գործիչների շուրթերից: Առաջին հայացքից սա միանգամայն տրամաբանական փաստարկ է՝ եթե չգիտես որևէ բան, ապա դրա մասին արտահայտած կարծիքը առնվազն կարող է լինել թյուր, ոչ կոմպետենտ, կարող է ստացվել այնպես, որ շատ կարճ ժամանակ անց ստիպված լինես փոխել կարծիքդ, հետևաբար` ավելի լավ է մի փոքր դադար տալ և հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք: Սակայն այստեղ կա երկու խնդիր:

Նախ` ավելի տեխնիկականի մասին: Բանն այն է, որ Հայաստանում ոչ միայն «չգիտեն», թե ինչ է Մաքսային միությունը, եթե ենթադրենք, որ այդպես ասողներից շատերը իրապես չգիտեն (իսկ շատերը չգիտեն հաստատ), այլ նույնիսկ չի էլ նկատվում իմանալու ցանկություն: Այսինքն` չկա բացարձակապես որևէ պահանջ իշխանությանը, որպեսզի այն հստակ ներկայացնի ինչ փաստաթղթեր կամ պայմաններ են առկա Մաքսային միության պարագայում: Չկա ոչ մի պահանջ, կա լռություն, և սա այն դեպքում, երբ ակնհայտ երևում է` ինչպես է իշխանությունը գնում դեպի ՄՄ կամ ինչպես է Ռուսաստանը քաշում իշխանությանը դեպի ՄՄ՝ էական չէ: Պատասխանատվության զգացումը պետք է որ ենթադրեր այս իրավիճակում կա՛մ արտահայտվել հստակ դեմ կամ կողմ, կա՛մ էլ պահանջել, որպեսզի իշխանությունը դադարեցնի այդ գործընթացը Ռուսաստանի հետ և ներկայացնի հասարակությանը գործարքի մանրամասները: Սակայն չկա ոչ մի բան և այս դեպքում առնվազն տարօրինակ է, երբ որևէ մեկը հրաժարվում է հստակ դիրքորոշումից այն արդարացմամբ, թե չգիտեն ինչ է Մաքսային միությունը:

Հիմա ավելի կարևորի մասին: Լավ, ենթադրենք չգիտեն, թե Մաքսային միությունն ինչ է, այսինքն` ինչ է ենթադրվում այդ միության կանոններով, որոնք գրանցված են թղթի վրա: Բայց պարզ բաներ այդ միության անդամների, հիմնադիրների, նրանց վարք ու բարքի, նրանց մոտեցումների, նրանց տեսակի, նրանց արժեքների, նրանց գործունեության մասին գիտե՞ք:

Այսինքն` հո գիտե՞ք, թե ով է Պուտինը, ինչպես է նա կառավարում, ինչպես է ընտրվում, ինչպես է կառուցում իր հարաբերությունները հասարակության հետ, ինչպես է վերաբերվում օրենքին, իրավունքին, ազատություններին, ազատ մտածողությանը, քաղաքական ընդդիմախոսներին, քանիսին է արտաքսել երկրից, քանիսին է բանտարկել, խլել ունեցվածքը, ինչպես է վերաբերվում Հայաստանի իշխանություններին, ինչպես է վերաբերվել, ինչպես է վերաբերվել Հայաստանում որևէ դեմոկրատական փոփոխությունների հեռանկարի, ինչպես է հստակորեն աջակցել իշխանություններին ճնշել հասարակական վտանգավոր բողոքները: Այդ ամենը հո գիտե՞ք:

Հո գիտե՞ք, թե ով է Նազարբաևը, ինչպես է նա ընտրվում Ղազախստանում և կառավարում արդեն ավելի քան քսան տարի, ինչպես է նա ընտրություններ անցկացնում, կառուցում հասարակության հետ իր հարաբերությունները, ինչպիսի արժեքներ է դավանում, ինչպես է վերաբերվում օրենք, իրավունք, Սահմանադրություն և ազատ խոսք հասկացություններին:

Հո գիտե՞ք, թե ով է Լուկաշենկոն, ինչպես է նա հարատևում Բելառուսի նախագահի պաշտոնին, ինչպես է վարվում ընդդիմախոսների հետ, ինչպես է վերաբերվում մամուլի ազատությանը, ինչպես է վերաբերվում Հայաստանի իշխանություններին, ինչպես է վերաբերվում օրենքին ու Սահմանադրությանը:

Այդ ամենը հո բոլորը գիտեն, կամ պետք է որ, չէ՞, իմանան: Ուրեմն` այս ամենը քի՞չ է հասկանալու համար, թե ինչ է Մաքսային միությունը: Մի՞թե այդ միության էությունն ու հեռանկարները հասկանալու համար քիչ է իմանալ, թե ինչպիսի պետություն է Ռուսաստանը՝ իրավակա՞ն, թե՞ կամայական, որտեղ ամեն ինչ ոչ թե օրենքը, այլ իշխանություններն են որոշում, որտեղ քաղաքական կոնյունկտուրան և նպատակահարմարություններն են որոշում՝ հարձակվել, սպանե՞լ ներգաղթյալներին, թե՞ նրանց ողջ թողնել: Որտեղ նախագահն է միանձնյա որոշում ամեն ինչ` սկսած բնակչությանը ցուցաբերվող կենցաղային օգնությունից, մինչև պետական կարևորագույն հարցեր:

Իրավիճակը ոչնչով դեպի լավը չի տարբերվում Բելառուսում և Ղազախստանում, որոնք Մաքսային միության մյուս երկու հիմնադիր-անդամներն են: Այսինքն` այդ միությունը հիմնադրել են պետություններ, որոնց կենսագործունեության հիմքում ամբողջատիրությունն է, բռնատիրությունը, տնտեսական և քաղաքական անազատությունները, խոսքի ազատության սահմանափակումները, իրավական կամայականությունները, դատական համակարգերի բացարձակ բացակայությունը որպես արդարադատության դե ֆակտո ինստիտուտներ:

Եվ այս պայմաններում էլ ի՞նչ կարևոր է, թե ինչ է գրված լինելու Մաքսային միության այդ թղթերում և կանոններում: Մի՞թե պարզ չէ, որ այդ միության հիմնադիր երկրների համար թղթերը կարևոր են միմիայն այն դեպքում, երբ օգնում են այդ երկրների իշխանություններին հարստանալ, գողանալ և օրինականացնել գողությունը, հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների և դժգոհ ու բողոքի ակտիվ գործողությունների պատրաստ քաղաքացիների հանդեպ: Այսինքն` նույն նպատակներին են ծառայելու նաև Մաքսային միության թղթերը, իսկ որոնք չեն ծառայելու այդ նպատակներին և առավել ևս ծառայելու են որևէ այլ մեկի շահերին, կդասվեն անտեսված և չկիրառվող օրենքների, խախտվող օրենքների, թղթերի շարքին:

Այս ամենը չէ՞ որ պարզ է, ուրեմն ի՞նչ կա այլևս Մաքսային միություն կոչվածը ճանաչելու կամ հասկանալու: Դրանից ավելի, արդեն այդ հայտնիներից ավելի հասկանալու ի՞նչ կա: Մի՞թե պարզ չէ, թե այդորակ երկրները ինչ միություն են կառուցելու, ինչպես աշխատող միություն են կառուցելու և ում համար աշխատող միություն են կառուցելու: Հետևաբար` այս ամենից հետո ասել, թե չենք կարող ոչինչ ասել, որովհետև չգիտենք, թե ինչ է Մաքսային միությունը, մեղմ ասած` անարդար է հասարակության հանդեպ, շատ մեղմ ասած:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում