Friday, 17 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Անհրաժեշտ է համատեղ ուժերով կանխել Ս. Սարգսյանի վարչապետացումը․ Փարիզում ևս հանրահավաք կանցկացվի

Փարիզի «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Ապրիլի 14-ին ժամը 16.00 ին բոլորս Մարդու իրավունքների հրապարակում՝ Թրոգատերօ Փարիզ:

Սիրելի սփյուռքահայ հայրենակից,

10 տարի ժողովրդի և պետության գլխին միայն պատուհաս բերելուց հետո Սերժ Սարգսյանը փորձում է հավերժացնել իր ու իր հանցախմբի իշխանությունը՝ այս անգամ ձգտելով ամենազոր վարչապետի աթոռին:

Երկրի ապագայով մտահոգ Հայաստանի պատվախնդիր հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ոտքի են ելել ու պայքարում են այդ բանը թույլ չտալու համար:

Այս պայքարին Հայաստանում քո ուղղակի մասնակցությունը թե՛ գործնական և թե՛ խորհրդանշական առումներով էական նշանակություն ունի:

Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը բերելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վերջնական տապալմանն ու արցախյան ձեռքբերումների կորստին, այլև սփյուռքի թուլացմանը, հայրենիքից հիասթափմանը, ձուլման արագացմանը և, վերջին հաշվով, ամբողջ հայ ազգին հասցված վճռական հարվածի:

Իր իշխանության 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը՝

– Բռնացել է ժողովրդի կամքին, տիրացել իշխանությանը և այն պահել բռնությամբ, սպաննություններով, կեղծիքով, կաշառելով, ընդդիմախոսներին բանտարկելով և հալածելով:

– Թուրքիայի հետ կնքել է նրա հետ Հայաստանի ներկա սահմանները վավերացնող և Ցեղասպանության եղելությունը քննարկման առարկա համարող հաշտեցման պայմանագիր, ինչը ալեկոծեց ու ոտքի հանեց ողջ սփյուռքը, և որի վավերացումը հետագայում տապալվեց Թուրքիայի առաջ քաշած նոր պահանջների պատճառով:

– Հրապարակայնորեն հայտարարել է հայ ժողովրդի զավակների արյան թանկ գնով ազատագրված Արցախի 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին:

– Հայաստանը դարձրել է գաղութացված երկիր՝ ինքնիշխանությունը շերտ առ շերտ հանձնելով օտարին, հատկապես Ռուսաստանին:

– Երկիրը հասցրել է աղքատության, անարդարության, հուսահատության ծայրահեղ աստիճանի, որի պատճառով այդ 10 տարիների ընթացքում 400 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից:

Սերժ Սարգսյանի և իր հանցախմբի պատճառած աղետների այս շարքը կարելի է անվերջ երկարել:

Որպեսզի այս աղետը վերջ գտնի, որպեսզի Հայաստան երկիրը վերստին ծաղկի, դառնա ինքնիշխան, ժողովրդավար, իրավական և արդար երկիր, որպեսզի հայ ժողովուրդը հարատևի, անհրաժեշտ է համատեղ ուժերով՝ հայաստանաբնակ և սփյուռքահայ, կանխել Ս. Սարգսյանի վարչապետացումը:

Սփյուռքահայ հայրենակից, միացի՛ր հայրենաբնակ քո քույրերի և եղբայրների պայքարին: Արի՛ Հայաստան, իսկապես «Արի՛ Տուն», մասնակցի՛ր հայրենիքի արժանապատիվ պայքարին:

Սփյուռքահայ ազնիվ և պարկեշտ շարքային դաշնակցական, ըմբոստացի՛ր քո կուսակցության ղեկավարության դավաճանական, ներկա հակազգային վարչախմբին աջակցող, հայրենաբնակ հայության աչքին Դաշնակցության պատիվը գետնին հավասարեցրած քաղաքականության դեմ: Վերստին բարձրացրո՛ւ քո կուսակցության անունը` միանալով ժողովրդի պայքարին:

Ապրիլի 14-ին ժամը 16.00 ին բոլորս Մարդու իրավունքների հրապարակում՝ Թրոգատերօ Փարիզ:

Միացե՛ք բողոքին, ակտիվորեն մասնակցե՛ք ընդդիմության նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության պայքարի բոլոր միջոցառումներին Հայաստան և Սփյուռք :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում