Monday, 13 07 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին

Ռուսական 102-րդ ռազմաբազան Հարավային Կովկասում ռուսական ներկայության խորհրդանիշն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին ՀՀ կատարելիք պաշտոնական այցը սկսվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից… Ըստ հայաստանյան լրատվամիջոցների՝ Պուտինի ինքնաթիռն իջնելու է Գյումրիի օդանավակայանում, իսկ Երևան նա գալու է Գյումրիից… Այս ամենին զուգահեռ՝ մեծ թափով ընդլայնվում է ՌԴ զինուժի 102-րդ ռազմաբազան, ինչին անմասն չէ նաև ՀՀ իշխանությունը:

Այն հարցերը, թե ինչու է ՌԴ նախագահի այցը նշանակված դեկտեմբերի 2-ին՝ անմիջապես Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո, և ինչու է Պուտինի այցը սկսվելու Գյումրիի ռազմաբազայից, «Առաջին լրատվական»-ը քննարկեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, քաղաքական սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 2-ը կարող է հատկանշական համարվել, բայց հնարավոր է նաև՝ ոչ, այդպես է հարմար եղել ՌԴ նախագահի աշխատակազմին: Բայց ամեն դեպքում ռուսաստանցի քաղաքագետը չի բացառում, որ այցը հատուկ է նշանակվել դեկտեմբերի 2-ից հետո, երբ ավարտված կլինի ԱլԳ գագաթնաժողովը:

Ինչ վերաբերում է այցը Գյումրիի ռազմաբազայից սկսելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, դա սիմվոլիկ նշանակություն ունի: «Այդ ռազմաբազան Հարավային Կովկասում ռուսական ներկայության քաղաքական խորհրդանիշն է և ազդանշան է այն մասին, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ցանկացած մոտեցում ընդունելի է, բացի ուժայինից: Սիմվոլիզմի երրորդ մասը հետևյալն է, որ ՌԴ-ն հետխորհրդային տարածաշրջանում տարածքները դիտարկում է որպես հետաքրքրությունների էքսկլյուզիվ դաշտ, ուստի ՌԴ ներկայությունը տարածաշրջանում պետք է լինի շոշափելի: Իսկ նրանում, որ Պուտինն առաջինը լինելու է Գյումրիում, ոչ մի լուրջ պատճառ չպետք է փնտրել: Դա ցույց է տալիս այդ ռազմաբազայի խորհրդանշական լինելը»,- համոզված է Ս. Մարկեդոնովը:

Ռուսաստանցի փորձագետը համաձայն չէ շրջանառվող այն տեսակետների հետ, թե նման ռազմական էքսպանսիան կարող է լուրջ ռազմական մրցավազք առաջացնել տարածաշրջանում Արևմուտքի և ՌԴ-ի միջև: «Ի՞նչ ներկայություն ունի Արևմուտքը և ի՞նչ պետք է անի` դա կանխատեսելի չէ ընդհանրապես: Կովկասը Մերձավոր Արևելք չի դառնա, չի լինի «սառը պատերազմ», այդ էջը փակված է, իսկ Ուկրաինայի հարցն առաջին հերթին հետաքրքրությունների խնդիր է՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլն: Ռազմական մրցավազք չի լինելու, դա այլևս արդիական թեմա չէ ներկայումս»,- նկատեց նա:

Անդրադառնալով ՀՀ-ի հետ Պուտինի նախաձեռնությամբ ձևավորվելիք ՀՕՊ միասնական համակարգին՝ Ս. Մարկեդոնովն ասաց, որ դա ևս սիմվոլիկ բնույթ է կրում: «Չեմ կարծում, որ այդ համակարգի առջև որևէ ռազմական խնդիր է դրվելու: Համակարգն արդեն Բելառուսի հետ գործում է, այստեղ առաջին պլանում պետք է տեսնել քաղաքական բաղադրիչ, այսինքն՝ ոչ այնքան ռազմական: Քիչ հավանական է նաև այն, որ ՌԴ-ն ՄՄ-ին զուգահեռ ռազմական բաղադրիչ է ավելացնում, քանի որ այն արդեն կա ի դեմս ՀԱՊԿ-ի, ոչ մի նոր բան չի ձևավորվում»,- պարզաբանեց Ս. Մարկեդոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում