Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Սելթիկ»-ի հետ հանդիպումից առաջ խոսել է թիմի իրավիճակի մասին:
«Հնարավոր է, մենք այժմ ոչ այդքան հաջող շրջան ենք ապրում: Այս պահին կենտրոնացած ենք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության վրա, որտեղ թիմը մշտապես լավ է հանդես գալիս:
Մենք արդեն կողմնորոշվել ենք մեր տրանսֆերային նախագծերի առումով: Թիմ կտեղափոխվեն պաշտպան ու հարձակվողական ոճի կիսապաշտպան: Ինչ վերաբերում է Մարիո Բալոտելիին, ապա նա 101%-ով կմնա մեզ հետ»,- ասել է Գալիանին:









































