Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է իրականացնել երեք կարևոր քայլ․ Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է, որ հայկական զինված ուժերն ապրիլյան պատերազմից երկու տարի անց պատշաճ կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թևան Պողոսյանն ընդգծեց, որ մեր սահմաններին հարաբերական անդորր պահպանողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են, որոնք ստիպել են Ադրբեջանին գիտակցել, որ հայկական կողմն ավելի ուժեղ է: «Մեր բանակն այսօր էլ անում է իր առջև դրված խնդիրը: Հենց այն, որ ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարիներին իրավիճակն ավելի հանգիստ էր առաջնագծում, սրացումներն ու նոր դիվերսիաներն այն քանակի չեն, ինչ նախկինում, նշանակում է, որ Ադրբեջանը գիտակցում է, որ հայկական կողմն ավելի ուժեղ է: Եվ միակ ուժը, որ այսօր պահպանում է հարաբերական անդորրը մեր սահմաններին, պաշտպանության բանակն է և Հ այաստանի Հանրապետության զինված ուժերը»,- ասաց Պողոսյանը:

Նա այն կարծիքին է, որ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները հետևություններ արել են, կա որոշակի առաջընթաց, թեև ցանկալի կլիներ, որ գործընթացներն ավելի արագ տեմպերով առաջ գնային: «Կցանկանայինք ավելի արագ տեմպերով զարգանալ, սակայն, այնուամենայնիվ, ունենք առաջընթաց, որովհետև տեսնում ենք և ներքին կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքար, և նոր այլընտրանքային ծրագրեր, ինչ-որ չափով՝ գիտության և ռազմաարդյունաբերության զարգացում: Բնականաբար, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի արագ տեմպերով առաջ գնար, սակայն որ ասենք որևէ բան չի փոխվել՝ սուտ կլինի: Պետք է ասենք, որ միգուցե, ընդհանուր ճանապարհը ճիշտ է ընտրված, ուղղակի ցանկալի կլիներ, որ գործընթացներն ավելի արագ տեմպերով գնային»,- ասաց Թևան Պողոսյանը:

Միևնույն ժամանակ նա երեք կարևոր քայլ մատնանշեց, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու համար: Պողոսյանի կարծիքով՝ շատ կարևոր է մեր մտածելակերպը փոխել, այլևս չմտածել, որ պատերազմն ավարտված է և այդ հոգեբանությամբ չապրել: «Պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ գնում է և դիվանագիտական, և տեղեկատվական դաշտում, ինչպես նաև՝ առաջնագծում: Բոլոր այս ուղղություններով պետք է կարողանանք մեր պայքարը տանել, որպեսզի թույլ չտանք, որ Ադրբեջանը մտածի, որ ինչ-որ մի բանով մեզանից առաջ է, որովհետև հենց Ադրբեջանն այդպես մտածեց, միանգամից զարկ է տալու ռազմական գործողություններին»,- ասաց Պողոսյանը:

Նա երկրորդ կարևոր խնդիրը համարում է Հայաստանի տնտեսության զարգացումը և ցավով նկատում, որ այստեղ ամենաթույլ առաջընթացն ունենք: «Պետք է գիտակցենք, որ մենք չունենք միջազգային գործընկերներ, որոնք հարկ եղած դեպքում մեր փոխարեն մեր խնդիրները կլուծեն: Մեր խնդիրները լուծելու համար մենք պետք է հասկանանք, որ առանց հզոր տնտեսության հզոր բանակ ունենալ հնարավոր չի լինի: Պետք է զարկ տանք տնտեսական նոր մոդելի զարգացման, որովհետև հինը չի աշխատում»,- մանրամասնեց բանախոսը:

Երրորդ կարևոր խնդիրը Թևան Պողոսյանը համարում է նոր սերնդի դաստիարակությունն այն գիտակցությամբ, որ այս պայքարը երկար է տևելու: «Մենք պետք է այդ մարտահրավերին բաց խոսքով, բաց սրտով և սառը գիտակցությամբ նայենք: Իսկ դրա համար պետք է դաստիարակենք քաղաքացի, քաղաքացի, որը սիրում է իր երկիրը և պատրաստ է պաշտպանել այն ցանկացած պահի: Մենք պետք է զարկ տանք ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կրթությանը և ժողովրդագրության խնդիրներին»,- եզրափակեց Թևան Պողոսյանը:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում