Կատալոնիայի կառավարությունը լիագումար նիստում ընդունել է ձերբակալված կատալոնյան դիվանագետների, այդ թվում նաև Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ ինքնավար համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնելու իրավունքը՝ գրում է EIpais-ը:
Համապատասխան բանաձևն ընդունվել է մարտի 28-ին: Տեղեկացվում է, որ բանաձևին կողմ են քվեարկել «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականներ», «Ազգային միասնության թեկնածություն» կուսակցությունների պատգամավորները:
Բանաձևի համաձայն՝ միջոցներ կձեռնարկվեն քաղաքական գործիչների իրավունքները երաշխավորելու ուղղությամբ. խոսքը Մադրիդի բանտում գտնվող Պուչդեմոնի, Ժորդի Սանչեսի և Ժորդի Տուրուլի մասին է:










































