Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հարցաքննում են՝ նրա մերձավորների՝ «Բեզեկ» հեռահաղորակցական ընկերության հետ կոռուպցիոն փոխհարաբերությունների հետ կապված։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Նեթանյահուի մերձավորները պաշտպանել են «Բեզեկ»-ի շահերը՝ Walla համացանցային ռեսուրսով վարչապետի գործունեության դրական լուսաբանման փոխարեն։ Նեթանյահուին զուգահեռ ոստիկանությունը հարցաքննում է նրա կնոջն ու որդուն։ Նշվում է նաև, որ այսպես կոչված «4000-ի գործով» անցնող անձինք են՝ Նեթանյահուի նախկին մամլո քարտուղար Նիր Հեֆեցը, կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերը, «Բեզեկ»-ի սեփականատեր Շաուլյա Էլովիչը՝ կնոջ, որդու և մի քանի ենթակաների հետ միասին։
Առաջին երկու անձինք հետաքննության հետ համաձայնության են եկել և խոստացել են տեղեկություն տրամադրել՝ մեղադրանքների մեղմացման փոխարեն։








































