Friday, 10 07 2026
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ինչ կապ ունի Ազատության հրապարակի հանրահավաքը Հայաստան-Էստոնիա խաղի հետ

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթից հետո «Հանրապետական» մարզադաշտը դատարկվել էր: Նոյեմբերին տեղի ունեցած Բելառուսի և Կիպրոսի հավաքականների հետ ընկերական հանդիպումները հայ երկրպագուները բոյկոտեցին: Մասնավորապես, այդ մրցավեճերը «Հանրապետականից» դիտում էին մի քանի հարյուր ֆուտբոլասերներ:

Ժամանակին, երբ Հայաստանի ազգային թիմը տպավորիչ ելույթ էր ունենում ընտրական մրցաշարերում հայ երկրպագուն ուղղակի ապրում էր ֆուտբոլով: Մի քանի հանդիպում տեղի ունեցավ «Հրազդան» մարզադաշտում, քանզի 16 հազար նստատեղ ունեցող «Հանրապետականն» ուղղակի բավարար չէր: Ներկայիս պատկերն իսկապես տխուր է և մտահոգիչ: Հասարակությունը հիասթափված է: Հիասթափությունը թոթափելու համար անհրաժեշտ են հաղթանակներ, կամ գոնե հաղթանակի ազդակներ: Մեր երկրում այսօր իսկապես լուրջ խնդիր է հավատը կորցրած մարդուն վերակենդանացնելը:

Հայաստանյան մամուլում այս օրերի քննարկվող գլխավոր թեմաներից է առաջիկա օրերին սպասվող ընդդիմության հանրահավաքները: Դուրս կգա՞ արդյոք ժողովուրդը Ազատության հրապարակ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, թե՞ ոչ: Այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են: Հստակ է մի բան, Ազատության հրապարակ դուրս գալու համար, գործող համակարգին դեմ քաղաքացիները պետք է տեսնեն հաղթելու ճանապարհը: Թե քաղաքական դաշտում, և թե ֆուտբոլում կարծես թե ոչինչ չի փոխվել: Թե քաղաքականությունում և թե ֆուտբոլում ի հայտ են եկել երիտասարդ կադրեր, որոնք սակայն տեղի ունեցող զարգացումներում գլխավոր դերերում չեն: Այդուհանդերձ փոփոխությունների և հաղթանակների շարժիչ ուժը պետք է լինեն հենց երիտասարդները: Առաջիկա Էստոնիայի հետ խաղում ֆուտբոլասերները հույս ունեն, որ հավաքական հրավիրված երիտասարդները կասեն իրենց խոսքը: Ընդդիմադիր գործիչներն էլ ակնկալում են, որ երիտասարդությունն իր խոսքը կասի Ազատության հրապարակում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ, ինչպես ընդդիմությունը հաղթանակ չի տարել իշխանության նկատմամբ, այդպես էլ Հայաստանի ազգային հավաքականը ոչ մի անգամ չի հաղթահարել ընտրական փուլի արգելքը: Թե ընդդիմությունը, և թե Հայաստանի ազգային հավաքականը մոտ են եղել հաղթանակին բայց․․․: Վերջին և վճռորոշ պահին ինչ-որ բան պակասել է: Եթե երկրպագուները պնդում էին, որ 2011 թվականին իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը Հայաստանից խլեց հաղթանակը, ապա ընդդիմությունը շարունակ բարձրաձայնում է ընտրակեղծիքների և ընտրակաշառքների մասին: Տեղի ունեցած զարգացումների ֆոնի վրա հիասթափությունը, բոյկոտն ու ապատիան միանգամայն նորմալ երևույթ կարելի է համարել: Այսօր շատ չեն մարդիկ, որոնք լավատես են և պատրաստ են շարունակել պայքարը: Նրանք սակայն ակնկալում են, որ այնուամենայնիվ կմիանան լայն զանգվածեր: Հայկական ֆուտբոլում 2018 թվականի ընտրական փուլի ձախողումից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ռուբեն Հայրապետյանը շարունակում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ Արթուր Պետրոսյանը՝ մեր ազգային թիմը:

Հայ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը, որը ի նշան բողոքի ազգային թիմի վերջին հանդիպումներին լուռ էր հետևում մարզադաշտում այսօր նախադեպը չունեցող երթ կանցկացնի: Երկրպագուն լցվել է հույսով: Առջևում Ազգերի լիգայի խաղարկությունն է, որը բացառիկ հնարավորություն է պատմության ընացքում առաջին մեծ հաղթանակը տանելու և հայտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Այս մրցաշարում ձախողվելը որևէ կերպ չի ընկալվի ֆուտբոլասերի կողմից: Ազգերի լիգայում կրած պարտությունն ըստ էության ջրբաժան կդառան ազգային հավաքականի և երկրպագուների միջև: Վերջնականապես ընդդիմությունը կտապալվի եթե առաջիկայում չկարողանա կանխել իշխանության վերարտադրությունը: Այն ինչ մնում է հասարակությանը՝ վերջին՝ թեկուզ մինիմալ հնարավորությունից օգտվելն է: Հայաստանի հավաքականն այսօր աջակցության մեծ կարիք ունի և միանշանակ է, որ ֆուտբոլասերն պետք է վերադառնա «Հանրապետական»: Քանի կա հույս պետք է հավատալ հաղթանակին և քայլեր կատարել դրա կայացման համար: Նույնը կարելի է ասել Ազատության հրապարակի մասին: Եթե կա հույս և հնարավորություն, ապա անկասկած պետք է օգտվել դրանից:

Մի քանի անհաջող խաղերից հետո Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները բոյկոտեցին սիրելի թիմի տնային հանդիպումները: Կարճ ժամանակում սակայն Արսեն Վենգերին հաջողվեց ուշքի բերել «Արսենալին», ինչի արդյունքում էլ թիմի վերջին հանդիպումներին «Էմիրեյթս» մարզադաշտը մարդաշատ էր:

Հետևաբար, թեև Հայաստան-Էստոնիա հանդիպումն ընկերական է այնուամենայնիվ անչափ կարևոր է, որ մեր հավաքականը հաղթի և դրական լիցքեր հաղորդի հուսահատված հասարակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում