Wednesday, 15 07 2026
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել

Աշոտյանն առաջարկում է. Համատեղ մշակել մեխանիզմներ՝ աշակերտին արվեստի աշխարհին մերձեցնելու

Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ընթացքում միության որոշ անդամներ իրենց մտահոգություն էին հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանակներում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին՝ իր հրավերին արձագանքելու համար՝ ընդգծելով, որ ուշադրությամբ հետևել է համագումարի ընթացքում բարձրացված խնդիրներին: Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ դպրոցներում կա դրամահավաքության երկու օրինական տարբերակ. երբ բացառապես ծնողական կոմիտեն է որոշում գումար հավաքել դպրոցի կարիքների կամ մշակութային միջոցառումներին մասնակցելու համար, այլ ոչ երբեք դպրոցի ղեկավարությունը կամ ուսուցիչը, և երկրորդ, երբ ծնողական կոմիտեն իր որոշումը չի պարտադրում է բոլորի աշակերտներին:

«Դրամաքահավաքությունն արգելվել է, որովհետև հնարավոր չէ հսկել՝ ուր են գնում այդ գումարները: Եվ փորձը ցույց է տալիս, որ եթե դրամահավաքությունը լիովին չի արգելվում, այլ թողնվում է ճկուն համակարգի, ապա այն արդյունավետ չէ: Հատկանշական է, որ թատերական գործիչների համագումարից ընդամենը մեկ օր առաջ Աղվերանում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ես ինքս եմ բարձրաձայնել այդ խնդիրը՝ նշելով, որ դրամաքահավաքության արգելքն ունեցել է նաև իր բացասական հետևանքը. արդյունքում տուժել է աշակերտը, քանի որ նա զրկվել է թատրոն և թանգարան այցելելու հնարավորությունից»,-նշել է նախարարը՝ առաջարկելով միասին, այդ թվում նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, մտածել խնդրի լուծման տարբերակներ, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, կօգնեն աշակերտին մերձեցել արվեստի աշխարհին և միաժամանակ չեն դառնա ռիսկերի և անկառավարելի, ոչ թափանցիկ ֆինանսական հոսքերի պատճառ: Քննարկման տարբերակներից մեկը կարող է լինել առաջիկա տարիներին պետական բյուջեում կրթությանը տրամադրվող ֆինանսական ծախսերում պարտադիր մշակութային բաղադրիչի ներառումը և այդ գումարի տնօրինման բացառապես մշակութային ուղղվածությունը՝ այդպիսով երաշխավորելով աշակերտների մասնակցությունը մշակութային միջոցառումներին: Հանդիպման մասնակիցները նաև նշել են, որ անհրաժեշտ է հաստատել թատրոնների և ներկայացումների՝ դպրոցականների համար երաշխավորված ցանկ, որը կունենա ուսումնադաստիարակչական բնույթ:

Թատերական գործիչներն առաջարկել են ոչ թե արգելել դպրոցներում թատրոնի տոմսերի վաճառքը, այլ ուղղակի մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ վաճառքը չնպաստի դրամահավաքությանը: Նրանց խոսքով՝ աշակերտների՝ մշակութային օջախներ չայցելելը չափազանց մեծ վնաս է հասցնում մատաղ սերնդին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ ու նույնիսկ պարտադիր է, որ աշակերտը թատրոն գնա, քանզի այսօրվա դպրոցականը վաղվա մեր հանդիսատեսն է:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել շփումները և մտածել տարբերակներ՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում