Friday, 24 07 2026
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»

Տարածաշրջանը նստած չի սպասում, թե երբ պետք է Հայաստանն արթնանա թմբիրից

Հաջորդ շաբաթ մի շարք ուշագրավ զարգացումներ են նախատեսված Ադրբեջանում, որոնք իրենց կարևորությամբ ռեգիոնալ ընդգրկուն նշանակություն ունեն: Մարտի 15-ին Բաքվում սպասվում է Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Դեռևս հստակ մանրամասներ չկան, թե ինչ օրակարգով է ընթանալու հանդիպումը, բայց կարող ենք պնդել, որ հանդիպման փաստն ինքնին աննախադեպ է:

Մի բան համոզված կարող ենք ասել, որ վերջին տարիներին Ադրբեջանի արտաքին քաղաքական մի շարք նախաձեռնություններ հատում են Հրվ. Կովկասի սահմանները՝ ավելի մեծ ռեգիոնալ հավակնություններով: Հաջորդ կարևոր իրադարձությունը, որ առանձնացրել ենք մարտի 12-ից 17-ը անցկացվելիք Ադրբեջանի զինված ուժերի զորավարժություններն են, որին ըստ պաշտոնական հաղորդագրության մասնակցելու է շուրջ 25 հազար մարդ: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք թեմաների շուրջ զրուցելու ենք քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի հետ:

Անդրադառնալով Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների նախատեսվող հանդիպմանը, որը կայանալու է մարտի է 15-ին Բաքվում և այս համատեքստում պաշտոնական Երևանի անելիքներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանը, վստահաբար, պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը, որի մասին բազմիցս ասվել է: «Բայց դրա համար պետք է հասկանալ այն գործընթացները, որոնց Հայաստանը տիրապետում է կամ չի տիրապետում, այս տարածաշրջանը նստած չի սպասում, թե երբ պետք է Հայաստանն արթնանա թմբիրից կամ որոշի իրականացնել ինչ որ մի պրոյեկտ: Բնականաբար, արտաքին քաղաքականության ասպարեզում, միջազգային հարաբերություններում վակուումներ չեն լինում, ինչպես և բիզնես միջավայրում»:

Մելիքյանի դիտարկմամբ՝ Հայաստանը փորձում է միայն և միայն հանդես գալ տարբեր ծրագրերով, որոնք գլոբալ առումով դեռևս մինչև օրս մնում են միայն թղթի վրա. պատճառները տարբեր են՝ քաղաքականից սկսած մինչև ֆինանսական: «Հայաստանում արդյունավետ կառավարման լուրջ խնդիր կա, և առանց այդ հիմնարար խնդիրները լուծելու հնարավոր չէ կուտակել այնպիսի գումարներ, որոնք հնարավորություն կտան իրականացնել այդ ծրագրերը»,-ասաց նա:

Այն հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զինված ուժերի լայնամասսշտաբ զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 12-17-ը, փորձագետը պատասխանեց, որ պաշտոնական Բաքուն փորձում է ցուցադրել իր մկանները և ցույց տալ, որ պատրաստ չէ Հայաստանի հետ նստել բանակցային սեղանին խնդրողի դիրքերից: «Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը չունի, չի ուզում կամ այլևս չի պատկերացնում՝ ինչպես պիտի խաղաղ լուծի այս խնդիրը: Սա շատ վատ իրավիճակ է, որին մենք հասել ենք»:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը հստակ աշխատի Ռուսաստանի հետ: «Անըդհատ և անընդհատ Հայաստանը մեղավորներ է փնտրում աշխարհի բոլոր ծայրերում, բացի Ռուսաստանում, Բաքվի գործողությունների համար մեղադրում են Անկարային, բայց ոչ երբեք Մոսկվային, Մոսկվան է զինում Ադրբեջանին և տպավորություն է, որ Կովկասը Ռուսաստանի համար դառնում է կոլիզեյ, որտեղ որ գլադիատորները պետք է կռվեն»,-նշեց Մելիքյանը՝հավելելով, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, խնդիրն այստեղ Ռուսաստանին մեղադրել կամ չմեղադրելը չէ:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է հնարավորություն չտա Ադրբեջանին շատ հանգիստ, առանց խնդիրների ուղղակի ի ցույց դնել իր զենքերը, զինված ուժերի հնարավորությունները՝ դա անելով ցանկացած պահի, ցանկացած ժամանակ, երբ հարմար է գտնում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում