Monday, 06 05 2024
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում

ՀՀ ԱԳՆ. «Խաղաղապահների հարցը վերջին երեք տարիներին չի քննարկվել»

Այսօր Շվեդիայի ԱԳ նախարար Կարել Բիլդտը ՀՀ ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ մամլո ասուլիսում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, խոսեց նաև Կազանի հանդիպման հնարավոր զարգացումների մասին:

«Առաջին լրատվականը» հարց ուղղեց Էդվարդ Նալբանդյանին՝ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության առիթով, թե համաձայնություն է ձեռքբերվել խաղաղապահների տեղակայման հարցում և դրանք չեն կարող լինել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները և տարածաշրջանի երկրները:

ԱԳ նախարարին «Առաջին լրատվականը» խնդրեց մանրամասնել, թե եթե այս սկզբունքի շուրջ համաձայնություն կա, ո՞ր փուլում են տեղակայվելու խաղաղապահները և ո՞ր երկրների խաղաղապահներ են դրանք լինելու:

«Դրանք սխալ մենաբանություններ էին: Դուք գիտեք այն վեց դրույթների մասին, որոնք հրապարակվել էին նախագահներ Օբամայի, Սարկոզիի, Մեդվեդևի կողմից Ակվիլայում և Մուսկոկայում, այդ վեց դրույթների մեջ կա նաև խաղաղապահ օպերացիա ԼՂ-ի շուրջը: Բայց այս հարցը երբևէ վերջին երեք տարիների ընթացքում չի քննարկվել: Տարօրինակ է մեկնաբանել, որ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռքբերվել. չէր կարող պայմանավորվածություն ձեռքբերվել, եթե չի քննարկվել այդ հարցը»:
Մենք հնարավորություն կունենանք անցնել երկրորդ փուլին, երբ ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև Ղարաբաղն իր համաձայնությունը տա հիմնարար սկզբունքներին:

Հնարավո՞ր է, որ Կազանում փաստաթուղթ ստորագրվի՝ հարցրեցին լրագրողները. «Գիտեք որ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել վերջերս Մոսկվայում նախարարների մակարդակով կայացած եռակողմ հանդիպման առիթով, որտեղ ասվում էր, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ, և եթե այս դրական միտումը պահպանվի նաև Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել»: Է.Նալբանդյանը նաև շեշտեց, որ Դովիլի համատեղ հայտարարության մեջ եռանախագահող երկրների նախագահները հստակ կոչ են անում պատրաստել ժողովուրդներին խաղաղությանը, հակառակը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: «Ո՞վ է խանգարում ադրբեջանցիներին օգտագործել այս շանսը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններին:

Ե՞րբ է նախատեսվում ԼՂ-ի մասնակցությունը բանակցային գործընթացին. «Ես լիովին համամիտ են նախագահ Բակո Սահակյանի հայտարարության հետ: Անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե ԼՂ-ի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Իսկ երկրորդ փուլը նախատեսում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը, այդ բանակցություններին ԼՂ-ն միանշանակ պետք է մասնակից լինի: Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարն այն է, որ ԼՂ-ի ժողովուրդն է իր ճակատագրին տերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում