Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքի ընտանիքներից մեկի հետ անհայտ հանցագործները դաժան հաշվեհարդար են տեսել: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, հանցագործները սպանել են 8 անդամից կազմված մի ընտանիքի, այդ թվում՝ 3 երեխայի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հանցագործությունը, որի հնարավոր դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, կատարվել է Մորելոս Սարագոսայի տարածքում: Ոստիկանության տվյալներով՝ սպանվածների մարմինների վրա առկա են դանակի բազմաթիվ հետքեր: Տնից, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը, անհետացել է 2 ամսական աղջիկ:
Սյուդադ Խուարեսի տարածքում արդեն երկար ժամանակ պահպանվում է հանցավոր իրավիճակը՝ չնայած անվտանգությանը միտված իշխանությունների միջոցառումներին:









































