Wednesday, 15 07 2026
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ

Հայտնի են դարձել Իրանի հետ Ժնևում պատրաստվող «դարի գործարքի» պայմանները

Այս շաբաթ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարող է համաձայնություն ձեռք բերվել, որն արդեն կնքվել է «դարի գործարք» անվամբ: Միջազգային միջնորդներն ակնկալում են, որ դա տեղի կունենա Ժնևում բանակցությունների նոր ռաունդի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Ինչպես հայտնի է դարձել Kommersant-ին, վեց ամսով միջուկային օբյեկտների աշխատանքների դադարեցման պարտավորության դիմաց Իրանին կարող են վերադարձվել արևմտյան բանկերում սառեցված 3 միլիարդ դոլարի ակտիվները (դրանք Իրանը կարող է ստանալ աստիճանաբար՝ կախված միջազգային համաձայնագրի կատարման պայմաններից) և դադարեցվել միջազգային պատժամիջոցների գործողությունը, ինչը Թեհրանին ևս մոտ 10 մլրդ դոլար կտա:

Այն մասին, որ Թեհրանի հետ համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն այս շաբաթ, հասկացնել են տվել ԱՄՆ վարչակազմում:

«Մենք շատ մոտ ենք իրանական միջուկային ծրագրի դադարեցմանը»,- անունը չհայտնելու պայմանով ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Տարիներ շարունակվող Իրանի հետ բանակցություններում բեկման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 7-9-ը Ժնևում անցկացված բանակցությունների նախորդ ռաունդի ընթացքում, սակայն այդ ժամանակ հստակ արդյունքների հասնել չէր հաջողվել: Մասնավոր զրույցներում ամերիկացի դիվանագետները խոստովանել էին, որ պատճառը Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումն էր: Ֆրանսիան պահանջել էր անհապաղ դադարեցնել միջուկային ծրագիրը՝ ներառյալ խաղաղ հետազոտությունները:

Բանակցությունների ավարտին Իրանը ստացել է առաջարկների փաստաթուղթ և ընդմիջում վերցրել առաջարկների մանրակրկիտ ուսումնասիրման համար: Փաստաթղթի բովանդակության մասին չի հաղորդվում: Հիմնական կետը, սակայն, ինչպես հայտնի է դարձել պարբերականին՝ կես տարով միջուկային ծրագրի դադարեցումն է: Կես տարում միջնորդներն ակնկալում են մշակել լիամասշտաբ համաձայնագիր՝ հաշվի առնելով նաև Իրանի պահանջները: Դրանցից գլխավորն է պայմանագրում այն կետի ներառումը, որը կերաշխավորի խաղաղ միջուկային էներգետիկա զարգացնելու Թեհրանի իրավունքը:

«Վեցյակի» առանցքային պահանջների ցուցակում է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից Թեհրանի լիովին հրաժարումը և մինչև 3.5 տոկոսանոց հարստացված միջուկային վառելիքի նոր պաշարների ստեղծման դադարեցումը: Իրանին առաջարկվում է ոչնչացնել բարձր հարստացված նյութերի պաշարները, չկառուցել նոր ցենտրիֆուգներ և չշահագործել արդեն կառուցվածները, և վերջապես՝ Իրանը պետք է թույլ տա միջազգային տեսուչներին այցելել բոլոր միջուկային օբյեկտները:

Իրանին դրա դիմաց խոստանում են ժամանակավորապես դադարեցնել մի շարք միջազգային պատժամիջոցների գործողությունը՝ չեղյալ հայտարարելով ավտո և ավիացիոն պահեստամասերի, նավթային և գազային արդյունաբերության համար քիմիկատների ներմուծման արգելքը: Կարող են հանվել նաև ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնման ու վաճառքի սահմանափակումները, մասամբ կթույլատրվի նաև նավթի արտահանումը:

Նման գործարքին դեմ է Իսրայելը, որի կարծիքով՝ Թեհրանը պարզապես փորձում է ժամանակ շահել: Ամերիկյան Կոնգրեսը նույնպես պնդում է, որ նոր պատժամիջոցներ ներմուծվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում