Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

«Շանթին քնած տեղը սրսկում էին, ամեն ինչ անում էին, որ գիժ հանեին»

«Եթե փորձեն Շանթին նորից գիժ սարքեն և ուղարկեն հոգեբուժարան, մենք կբողոքենք»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Շ. Հարությունյանի կինը`տիկին Ռուզաննան, ով դեռ երկու տարի առաջ Շանթի հետ ամուսնալուծվել է: Նա վստահեցրել է, որ Շանթը «գժի թուղթ չունի» և գիժ չէ: Տիկին Ռուզաննան ասել է նաև, որ Մարտի մեկի իրադարձություններից հետո ևս Շ. Հարությունյանին «փորձեցին գիժ սարքել»: Ըստ նրա`նույնը փորձում են անել այսօր:

«Նրան հրահրել են, ստիպել կամ հասցրել նրան, որ անի բաներ, որոնք չի ուզում: և հասան այն բանին, որ տեղափոխեցին հոգեբուժարան, ասացին՝ գիժ է:

Շանթն ինքը անձամբ է ինձ պատմել, թե ինչպես են անգամ քնած տեղը սրսկել: Ինքը անհանգիստ է եղել մի քանի օր (իմ կարծիքով դա նորմալ է, որ մարդ կարող է անհանգիստ լինել): Մի քանի օր չի քնել և դրանից հետո, երբ փորձել է քնել և քնած է եղել, ինքը հանկարծակի վեր է թռել ծակոցից: Նրան փորձել են ներերակային սրսկում անել: Ինքը ոտքով խփել ու գցել է ներարկիչը և հարցրել է՝ էս ի՞նչ եք անում, սրանք պատասխանել են, թե սրսկում ենք, որ քնես, բայց ինքը այդ ժամանակ քնած է եղել: Այդ ժամանակից հետո նրա մոտ նյարդային լարված վիճակ է եղել և չի քնել՝ մտավախություն ունենալով, որ նրան նորից կարող են սրսկել: Այդ ժամանակ, երբ այդ ինֆորմացիան ինքը մեզ փոխանցեց, ոչ ոք էլ չժխտեց, որ իրեն փորձել են սրսկել… Դրանից հետո նրան անընդհատ հրահրել էին տարբեր բաներ անել (ես չեմ կարող պատմել դրանք բոլորը, քանի որ մի քանի շաբաթ շարունակ Շանթը պատմել է): Հասցրել են նրան այն վիճակին, որ մեկուսացրել են, մեկուսացման ժամանակ նրան օրենքով հասնող զանգերը արգելել էին, և նա չէր կարող մեզ զանգել՝ ոչ ինձ, ոչ քրոջը, ոչ որդուն և քանի որ շատ անհանգիստ է եղել մեզ համար, որպես բողոքի նշան Շանթը այրել է բարձը: Դա կալանավայրում հնուց եկած բողոքի ձև է, սակայն հանել էին, թե ուրեմն գիժ է, որ իրեն այդպես է պահում: Հետո նրան հրահրել էին, և մեկին խփել էր` աշխատակիցներից: Մի խոսքով իր՝ կալանավայրում գտնվելուց մեկ տարի հետո նշանակեցին դատահոգեբուժական փորձաքննություն: Մենք բողոքեցինք, բայց նրան տեղափոխեցին հոգեբուժարան: Որոշ ժամանակ հետո` նորից կալանավայր, իսկ մի քանի շաբաթ հետո ազատ արձակեցին: Երբ որ հարցնում էինք`ինչու, ինչի հիման վրա, պատասխանեցին՝ բժշկական թղթերի: Շանթը ինքը հարցրեց` ի՞նչ բժշկական թուղթ, չպատասխանեցին»:

Շանթ Հարությունյանի կինը հայտարարել է, որ Շանթը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի, բայց միտումնավոր նման տեղեկություն են տարածում:

Ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում