«Կարծում եմ՝ այստեղ հասարակությունը մոբիլիզացիայի ռեսուրսներ չունի, և կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու բոլոր քայլերը շատ ուշացած են: Ուշացած էին այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման հաջորդ օրն արդեն ուշացած էին այդ քայլերը, որովհետև այն ժամանակ էլ հասկանալի էր, թե ինչու է դա արվում»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ հասարակական մոբիլիզացիա չի կարող լինել, քանի որ հանրությունը սովորաբար մոբիլիզացվում է այն դեպքերում, երբ կա այլընտրանքը, երբ հայտնի է, օրինակ, մենք պայքարում ենք՝ Սերժ Սարգսյանը չլինի, բայց ով լինի նրա փոխարեն։ «Եթե մյուս դեմքը չկա, իսկ մենք տեսնում ենք, որ չկա, մոբիլիզացիա չի լինի: Բողոքի առանձին ցույցեր գուցե լինեն, բայց դրանք շատ մարդաշատ չեն լինի և կարճ ժամանակում կսպառեն իրենց»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:








































