Saturday, 11 07 2026
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26

Սևակը փորձառու վոկալիստ է. միջազգային ԶԼՄ-ները հետևել են «Եվրատեսիլ»-ի հայ մասնակցի ընտրության մրցույթին

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Սևակ Խանաղյանի ելույթին անդրադարձել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցները: Իսպանական Vanitatis կայքում նշվում է. «Սևակ Խանաղյանը հայալեզու «Քամի» երգով հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծում` հնարավորություն ստանալով Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նա 12-ական միավոր ստացավ ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ` հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Աղյուսակում նրան հաջորդեցին «Նեմրա» ռոք խումբը, Ամալյա Մարգարյանը, իսկ Կամիլ շոուն իր «Պուերտո Ռիկո» երգով զբաղեցրեց չորրորդ տեղը»,-գրված է կայքում:

WIWIBLOGGS-ը գրում է, որ Սևակ Խանաղյանը ֆավորիտ համարվող «Քամի» երգով բացել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը: Wiwi բլոգեր Դեբանը երգի մասին ասել է. «Սևակը փորձառու վոկալիստ է, որը երգեցողության բազմամյա բեմական փորձ ունի ինչպես հայրենիքում, այնպես էլ` արտասահմանում: Համարձակ քայլ է հայերն երգելը, քանի որ ոչ բոլորը կհասկանան, թե ինչի մասին է երգը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նրա հզոր վոկալային տվյալները»,- նշել է նա:

«Եվրատեսիլ 2018»-ի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է Սևակ Խանաղյանի Հայաստանը Լիսաբոնում ներկայացնելու մասին լուրը: Կայքում նշվում է, որ Սևակ Խանաղյանը միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում: Երգչի մասին համառոտ ակնարկում նշվում է, որ չնայած երկարատև և բեմական փորձին` նրան լայն ճանաչում է բերել ուկրաինական X-ֆակտոր նախագիծը, որտեղ Սևակ Խանաղյանը հաղթել է:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

63-րդ մրցույթի մասնակից երկրների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

«Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում