Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Եթե առաջնորդն էլ չգա, կայծը տեղ կհասնի անպայման

Հայաստանում հեղափոխության թեման հանրային շրջանակներում ժամանակ առ ժամանակ մտնում է դինամիկ փուլ: Շանթ Հարությունյանի նախաձեռնությունից հետո այն կրկին ակտիվ փուլում է, և հանրային հարթակներում քննարկվում են Հայաստանում հեղափոխության հավանական կամ անհավանական նախադրյալները:

Կարծիքները, ինչպես շատ դեպքերում, հիմնականում բևեռացած են երկու մասում՝ մի մասում նրանք են, ովքեր համարում են, որ Հայաստանում հեղափոխական վիճակ է, իսկ մյուս մասում` նրանք, որոնց համար Հայաստանում հեղափոխական վիճակ չկա: Խնդիրն, իհարկե, տարողունակ է և կարելի է ենթարկել թե գիտական-մեթոդաբանական վերլուծության, թե պարզապես արձանագրել Հայաստանում առկա իրողություններն ու հասկանալ, թե ինչքանով են դրանք տեղավորվում հեղափոխության մասին հանրային ոչ գիտական և ոչ մեթոդաբանական պատկերացումների մեջ: Այսպես ասած` մասնագիտականը թողնենք մասնագետներին, նրանք դա կանեն բավարար կոմպետենտությամբ: Արձանագրենք Հայաստանում առկա վիճակն ու հասկանանք, թե արդյոք Հայաստանում կա՞ հեղափոխական վիճակ և հեղափոխության նախադրյալներ` այն պատկերացմամբ, որ հասարակության լայն շերտերում է առկա:

Նախևառաջ հասկանանք` ինչպիսին է այդ շերտերում առկա պատկերացումը: Ըստ էության, այդ պատկերացմամբ հեղափոխություն և իշխանափոխություն հասկացությունները նույնացված են, և հեղափոխություն ասելով` շատ-շատերը, գրեթե մեծամասնությունը հենց իշխանափոխություն էլ պատկերացնում են: Այսպիսով, երբ հասարակական լայն շրջանակներում խոսք է գնում հեղափոխության նախադրյալների մասին, սա զգալիորեն նույնականացված է իշխանափոխության հետ: Եվ ուրեմն` կա՞ն արդյոք Հայաստանում իշխանափոխության նախադրյալներ: Զուտ դրդապատճառների առումով` իհարկե կան: Դա և՛ իշխանության ապօրինի ծագումն է, և՛ լեգիտիմության բացակայությունը բոլոր մակարդակներում, և՛ Հայաստանում ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակը, և՛ բազմաթիվ անօրինականություններն ու անարդարությունները, որ իշխանության այս կամ այն մասերը թույլ են տալիս բուրգի գագաթից մինչև ստորոտն իջնող ամենաթողությամբ, և՛ դատական համակարգի բացակայությունն է` որպես անկախ արդարադատական գործընթաց իրականացնող մարմնի: Կարելի է անվերջ ու անվերջ թվարկել:

Հայաստանում իշխանափոխության պատճառների և հիմքերի բուրգն անկասկած ավելի բարձր է ու լայն, քան իշխանական բուրգն է: Սակայն ինչո՞ւ այս պատճառների բրգաձև առատության պայմաններում տեղի չի ունենում այդ իշխանափոխությունը: Այստեղ կարևոր պատճառներից մեկը երևի թե այն է, որ բացակայում են առաջնորդող ուժերը, բացակայում է լիդերների խումբը կամ լիդերը, որը վստահություն կներշնչի հասարակությանը և կտանի իր հետևից: Այդպիսի վերջին լիդերը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որն արդեն այդպիսին չէ:

Կա Գագիկ Ծառուկյանը, որի պարագան, սակայն, յուրօրինակ է: Նա ունի հասարակական վստահություն, որի մի ահռելի մասն, իհարկե, հիմնված է նրա կապիտալիստական կարողությունների վրա, որոնց բացակայության դեպքում այդ վստահությունն անկասկած կդևալվացվի: Քաղաքական կապիտալ Ծառուկյանը չունի, և ոչ միայն այն պատճառով, որ ապաքաղաքական անձ է ըստ էության, այլ որովհետև պարբերաբար դրսևորվում է Ծառուկյանի օպորտունիզմը իշխանությունների հետ հարաբերություններում, երբ նա ամենավճռական պահերին գերադասում է իշխանությունների հետ պայմանավորվելու տարբերակը, իսկ գուցե ըստ էության երբեք էլ հիմնարար կերպով չի էլ բախվում իշխանությունների հետ: Ի վերջո, Ծառուկյանն ինչքան առանձնանում է իշխանական համակարգից, ավելի շատ նույնականացվում է այդ համակարգի հետ:

Այսպիսով, հասարակությունն ունի խարիզմատիկ առաջնորդների կարիք, սակայն միևնույն ժամանակ` նոր որակի առաջնորդների, որոնք հանրությանը կառաջարկեն կորպորատիվ կառավարմամբ շարժման մոդելներ: Այսինքն` առաջնորդը կգլխավորի շարժումը, սակայն միանձնյա չի ղեկավարի այն, այսինքն` կհանդիսանա շարժման կատալիզատորը, սակայն կստանա այնպիսի արդյունք, որն արդեն կդառնա լիովին ինքնակարգավորվող, ինքնակառավարվող մի մոդել և կախված չի լինի առաջնորդի կամքից և կյանքից: Հայաստանում իշխանափոխության շոշափելի հեռանկարների համար այդպիսի առաջնորդը կամ առաջնորդների խումբը կենսական անհրաժեշտություն է, որը չկա:

Սակայն դա չի նշանակում, որ այդպիսով իշխանափոխության հավանականության հարցը դուրս է գալիս օրակարգից: Մեղմ ասած, կմոլորվեն նրանք, ովքեր այդպես կկարծեն: Ի վերջո, իրավիճակը սոցիալական, հոգեբանական և իրավական առումով այն աստիճան է դարձել խայտառակ և ըստ էության արդեն անկառավարելի, որ ցանկացած պահին հավանական է տարերային ըմբոստությունը, որը եթե չի գտնի իր առաջնորդին, ապա առնվազն բռնկվելու պատճառ կամ ծանրակշիռ հիմք անպայման կգտնի: Պարզապես այդ դեպքում ամեն ինչ կհայտնվի տարերային հունի մեջ, և այստեղ արդեն դրական կամ բացասական արդյունքի հավանականությունը կիսվում է` այն դեպքում, երբ առաջին պարագայում դրական արդյունքի հավանականությունը զգալի մեծ էր բացասականից:

Ընդ որում` արդյունք ասելով պետք չէ նկատի ունենալ բուն իշխանափոխությունը: Իշխանափոխությունը կկատարվի նաև տարերային բռնկման դեպքում, պարզապես հարցը կլինի այն, թե ինչպիսին է լինելու իշխանափոխության արդյունքը կարճաժամկետ և միջնաժամկետ իմաստով՝ դրակա՞ն, թե՞ բացասական: Երկարաժամկետ առումով արդյունքը դրական կլինի նաև տարերայինի դեպքում, որովհետև երբ որևէ երկրում իշխանությունը քաղաքացիներից խլում է երկրի կառավարման իրավունքը, և այդով հանդերձ կառավարում բացարձակ ապաշնորհությամբ և լիակատար ցինիզմով, ապա նման իշխանության հեռացումը՝ անկախ հեռացման ձևից, միմիայն դրական կարող է լինել այդ պետության հեռանկարների համար:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում